×


Անետա Օհանջանյան.«Հայկը սկզբում շոկ ապրեց. չէր հավատում:)»

Հայկ Ավագյանն ու Անետա Օհանջանյանը սպասում են իրենց առաջնեկին: Դերասան-ամուսինները ուրախալի լուրն առաջինը հայտնել են BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող լուսանկարներ:

Անետա Օհանջանյանը


Ապագա մայրիկը հղիության վերջին ամսում է.«Շատ թեթեւ եմ տանում, անգամ սրտխառնոց չեմ ունեցել: Ամեն օր զբոսնում եմ. չեմ կարողանում տանը նստել:): Շատ եմ սպասել առաջնեկիս, միշտ մտածել եմ՝ երբ եմ մայրանալու: Ի դեպ, 5 տարեկանից մորաքույր եմ»,-պատմել է նա՝ նշելով, որ ինքն էլ, ամուսինն էլ պաշտում են երեխաներին:

Անետան հղիության մասին իմացել է նախորդ տարվա սեպտեմբերի մեկին եւ ամուսնուն անակնկալի է բերել իր լուրով.«Ուզում էի մեկ ամիս սպասել ու Հայկի ծննդյան օրը հայտնել, բայց չդիմացա: Միասին սրճարան էինք գնացել, նա ինձ ստեղծագործական շատ լավ նորություններ ասաց, ես էլ որոշեցի հղիությանս լուրը հայտնել ու կրկնապատկել մեր հաջողությունները: Սկզբում փոքրիկ շոկ ապրեց, չէր հավատում, բայց օրեր անց, կարծես, աշխարհն իրենը լիներ. շատ ուրախ էր»:

Անետա Օհանջանյանը եւ Հայկ Ավագյանը


Զույգի առաջնեկն աղջիկ է լինելու, արդեն ընտրել են ապագա փոքրիկի անունը. «Պայմանավորվել էինք, որ աղջկա անունը ես կորոշեմ, տղայինը՝ նա: Երբ ասացի՝ ուզում եմ Սառա կոչենք, ուրախությամբ համաձայնեց: Սառան աստվածաշնչյան անուն է՝ Աբրահամի կնոջ անունը եւ ինձ համար շատ գեղեցիկ անուն»:

Պարզվում է՝ ապագա հայրիկը շատ ուշադիր է կնոջ նկատմամբ.«Հայկը միշտ ինձ հետ բժշկի է այցելել, անգամ ճնշում չափել է սովորել, որ հարկ եղած դեպքում օգտակար լինի: Ամուսինս ասում է, որ սիրուն հղի եմ, թեեւ մի քիչ նեղվում եմ գիրանալու պատճառով: Շատ բան չեմ կարողանում անել, բայց նա ինձ ուժ է տալիս, որ թեթեւ անցնենք այս շրջանը: Հայր ու դուստր շատ կապված են. երբ զրուցում է «փորիկիս» հետ, երեխան անմիջապես արձագանքում է՝ սկսելով խաղալ:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անետա Օհանջանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին