×


Անթոնի Մարտիրոսյան. “Հարաբերություններում սեքսն առաջնային չէ”

Անթոնի Մարտիրոսյանն այս շրջանում սերիալներում չի նկարահանվում, փոխարենը նոր ձեռքբերումներ ունի մոդելային կարիերայում: “Հայաստանում պետք է թանկ գնահատես քեզ, իսկ ես բավական լուրջ կազմակերպությունների հետ եմ աշխատում եւ կարողանում եմ նորմալ ապրել”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է իրանահայ ֆոտոմոդելը` պատմելով կազմվածքը վերականգնելու, կանանց հետ հարաբերությունների եւ սիրով զբաղվելն ու սեքսն իրարից տարբերելու մասին:):

Անթոնի Մարտիրոսյանը


Սերիալային աշխատանքում անկանոն գրաֆիկի պատճառով նա փոքր-ինչ գիրացել էր, սակայն երկու ամիս պարբերաբար մարզումների շնորհիվ 17 կգ նիհարել է: Սպորտային կազմվածքով տղամարդիկ գրավիչ են, Անթոնիի համար էլ ցանկալի լինելը լավ է, բայց ոչ առաջնային.“Չեմ վախենում, որ ինձ կսիրեն միայն արտաքինիս համար. մի քանի օր շփվելով աղջկա հետ` կհասկանամ` ինչ մարդ է եւ արդյոք անկեղծ է”:

Երիտասարդ ֆոտոմոդելի խոսքով` ծանոթներից մեկին որպես զուգընկեր ուղեկցել է երեկույթի ժամանակ, բայց հարուստ կանանց նման ծառայություններ չի մատուցում:).“Հասուն կանայք սիրում են մաչոների, նրանց համար թանկարժեք նվերներ են անում, բայց ես կարծում եմ` դա ճիշտ երեւույթ չէ: Դեռ նման առաջարկներ չեմ ստացել, ինչի համար ուրախ եմ: Թեեւ սերիալային կերպարս կապված էր իրենից տարիքով մեծ կնոջ հետ, բայց իրական կյանքում 30-անց ընկերուհի չեմ ընտրի` անգամ հանուն փողի ”:

Անթոնի Մարտիրոսյանը


Տղամարդկանցից հաճախ կարելի է լսել, որ իրենց դուր են գալիս հարուստ կենսափորձ ունեցող կանայք, քան սկսնակները, ովքեր «առաջին քայլերն» են անում անկողնում:).“Մարդիկ շփվում են, որ իրարից բան սովորեն, ես էլ, եթե որոշակի հարաբերությունների մեջ եմ եղել, որոնք ավարտվել են, մխիթարանքս այն է, որ երկուստեք փորձառություն ենք ձեռք բերել: Իհարկե, կենսափորձով կանայք անկողնում ավելի լավ են իրենց դրսեւորում, բայց երբ կա սեր, դա չի կարեւորվում”: 

Իսկ կարեւորում է ռոմանտիկան, հոգիների եւ մարմինների ներդաշնակ միավորումը:).“Դա կոչվում է սիրով զբաղվել եւ տարբերվում է սեքսից:): Սեքսուալությունն էլ մարմնի գրավչությունն է, բայց շատ աղջիկներ, օրինակ, հատուկ կրծկալներով փորձում են մեծացնել իրենց կուրծքը, եւ դու քեզ խաբված ես զգում”:

Անթոնի Մարտիրոսյանը


Անթոնին լուրջ հարաբերությունների կողմնակից է.“Կյանքս անիմաստ չեմ վատնում, բացի այդ, աղջիկների սիրտը կոտրելը շատ պատասխանատու գործ է եւ պետք է զգույշ լինել: Կան աղջիկներ, ովքեր, հավատալով իրենց սեր խոստովանող տղամարդկանց, տրվում են եւ խաբվում, բայց դա դեռ պատճառ չէ, որ նրանց անբարոյական համարեն”:

Նա սիրում է սթափ լինել:)“Չեմ սիրում ծանոթություններ հաստատել ակումբներում, կհավատաք` հաճախ աղջիկներն են փորձում ինձ «կապել» ինչն, իհարկե, տգեղ է դիտվում: Հիմա նման վայրեր հաճախ չեմ այցելում, իսկ այցելելու դեպքում էլ ոգելից խմիչք չեմ օգտագործում”:

Անթոնի Մարտիրոսյանը


Անթոնի Մարտիրոսյանն ամուսնության մասին դեռ չի մտածում, բայց նշում է` կա մեկն, ով խելացի է եւ իր տարիքից ավելի հասուն է դատում.“Մարդիկ պետք է միշտ իրար համար նորություն լինեն, այդ ժամանակ միմյանցից չեն հոգնի, իսկ հարաբերություններում սեքսն առաջնային չէ”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անթոնի Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին