×


Անթոնի Մարտիրոսյան.“Հնարավոր է` կարծեն ես եւ Անժելա Սարգսյանը սիրավեպ ունենք”

Անթոնի Մարտիրոսյանը շարունակում է ֆոտոմոդելի իր կարիերան: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ շուտով կդառնա բրիտանական ապրանքանիշերից մեկի գովազդային դեմքը, բացի այդ, զրույցում շոշափել ենք անձնական թեմաներ, այդ թվում` դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ հարաբերությունները: Թոնին նաեւ իր տեսակետն է ներկայացրել կուսության, կին-տղամարդ հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ:

Անթոնի Մարտիրոսյանը եւ Անժելա Սարգսյանը


“Հնարավոր է` ասեն, թե սիրավեպ ունենք”

Անժելայի հետ ծանոթացել եմ “Արմենիա” հեռուստաընկերությունում: Մենք շատ լավ ընկերներ ենք եւ համատեղ ֆոտոշարք ենք իրականացրել` փորձելով ներկայանալ նորովի: Հնարավոր է` կարծեն, թե միասին ենք եւ սիրավեպ ունենք, բայց այդպես չէ: Հանրության կարծիքով չեմ առաջնորդվում, սիրում եւ անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում:

Անթոնի Մարտիրոսյանը եւ Անժելա Սարգսյանը


Երբ զույգը սկսում է իրար չհասկանալ անկողնում

Ամուսնալուծությունները հաճախ տեղի են ունենում այն ժամանակ, երբ զույգը սկսում է իրար չհասկանալ անկողնում: Նրանք այլեւս չեն հրապուրում միմյանց: Բաժանությունների ավելի բացասական պատճառ է բռնությունն ընտանիքում: Վերջերս զբոսնում էի Կասկադում, երբ նկատեցի` մի տղա քաշքշում է ընկերուհուն, նույնիսկ ապտակեց: Չկարողացա անտարբեր անցնել, միջամտեցի, եւ ահա այսպիսին եղավ աղջկա արձագանքը.“Լավ է անում, որ խփում է…”: Չնայած` հետո շնորհակալություն հայտնեց, որ օգնեցի: Պատմածս կնոջ հանդեպ հարգանքի բացակայության հերթական ապացույցն է: Տղամարդիկ պետք է գիտակցեն, որ վատ լինելը հեշտ է, լավ լինելն է դժվար: Ինքս փորձում եմ չանել այնպիսի քայլեր, որոնք որեւէ կերպ կվիրավորեն դիմացինի արժանապատվությունը:

Անթոնի Մարտիրոսյանը եւ Անժելա Սարգսյանը


Կույս չլինելը խոչընդոտ չի հանդիսանա, եթե…

Ինչքան էլ փորձես սուրբ երեւալ, պահվածքդ քեզ կմատնի: Մարդուն հնարավոր է ճանաչել` նույնիսկ ընդամենը մեկ օր շփվելով: Միշտ ընկերություն եմ արել այնպիսի աղջկա հետ, որի  կողքին ինձ լավ եմ զգացել, ով խնդիրներ չի ստեղծել իր հագուկապի եւ այլ հարցերում: Իսկ ինչ վերաբերում է ամուսնությանը, ապա ընտրյալիս կույս չլինելը խոչընդոտ չի հանդիսանա միայն այն դեպքում, եթե նա տրվել է սիրելով, իսկ դիմացինը խաբել ու լքել է:

Անժելա Սարգսյանը եւ Անթոնի Մարտիրոսյանը


Լքեցի` հաղթահարելով իմ սերը

Հանդիպեցի մի աղջկա, որն ինձ տեսել էր հոլովակներից մեկում եւ մտերմանալու ցանկություն ուներ: Խոստովանեց, որ համակրում է ինձ, սակայն սիրելու համար իրենից երկար ժամանակ կպահանջվի… Բաժանվեցինք: Ասում են` կյանքդ զոհաբերիր մեկին, ով գոնե կհիվանդանա քեզնով: Սերը միակողմանի չպետք է լինի… Նրան պարզապես ասացի, որ լքում եմ` հաղթահարելով իմ սերը եւ հակառակ իմ կամքին:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները  տրամադրել է Անթոնի Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին