×


Անժելա Սարաֆյանը՝ Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ «Westworld» սերիալում

Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը խաղում է HBO-ի նոր՝ «Արեւմտյան աշխարհ»/«Westworld» ֆանտաստիկ հեռուստաֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 2-ին:

Անժելա Սարաֆյանը՝ «Westworld» սերիալի նկարահանումներին


Տասը մասից բաղկացած սերիալը 1973 թվականին թողարկված համանուն հայտնի ֆիլմի ադապտացիան է: Հեղինակներն են Ջոնաթան Նոլանն ու Լիզա Ջոյը: Մեր հայրենակցուհու խաղընկերն է հանրահայտ դերասան Էնթոնի Հոփքինսը, դերասանական կազմում են նաեւ Էդ Հարիսն ու Էվան Ռեյչել Վուդը:

«Westworld» սերիալի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերին


Սերիալն «Արեւմտյան աշխարհ» կոչվող ատրակցիոնների ֆուտուրիստական այգու մասին է, որը բնակեցված է անդրոիդներով: Անժելան մարմնավորում է այգու արհեստական էակներից Քլեմենթինին:

BRAVO.am
Աղբյուրը՝ hbo.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW