×


Անի Ավդալյանը որդուն մկրտել է Բեթղեհեմում

Ոճաբան-վարսահարդար Անի Ավդալյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո ինքն ու ամուսինը մեկ երազանք ունեին՝ փոքրիկ Դավիթին մկրտել Բեթղեհեմում, ինչը վերջերս իրականացրել են:

Անի Ավդալյանն` ամուսնու եւ որդու հետ


«Մեծ դժվարությամբ հասանք մեր նպատակին, ինչի համար անչափ շնորհակալ ենք Սուրբ Ծննդյան տաճարի հայ հոգեւորական Անդրանիկ սարկավագին, որը մեծ պատրաստակամությամբ օգնեց մեզ: Ի սկզբանե ցանկանում էինք, որ հենց նա էլ լիներ Դավթի կնքահայրը, բայց քանի որ նա այդ օրերին Հայաստանում էր, կնքահոր սուրբ պարտականությունը վստահեցինք Գեւորգ սարկավագին»,-պատմել է նա:

Անի Ավդալյանի որդու մկրտությունը Սուրբ Ծննդյան տաճարում


Մկրտությունից օրեր առաջ Դավիթը դարձել է 1 տարեկան.«Այդ օրերին մեկնելու պատրաստություններն էինք տեսնում, դրա համար մեծ խնջույք կազմակերպելու ժամանակ չունեինք: Տարեդարձին միայն մեր ամենամտերիմ հարազատներն են ներկա եղել: Տղաս շատ գեղեցիկ ու գունեղ տոնական տորթ ուներ՝ կոնֆետներով զարդարված»,- ասել է Անին՝ հավելելով, որ որդու կնունքի եւ 1-ամյակի առթիվ առաջիկայում Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում խնջույք կկազմակերպեն:

Անի Ավդալյանը՝ որդու հետ


Ոճաբան-վարսահարդարից տեղեկացանք, որ Երուսաղեմում հագեցած ու բուռն չորս օր են անցկացրել.«Որքան ժամանակը ներել է, փորձել ենք պատմամշակութային արժեք ունեցող վայրեր այցելել: Մի շարք սրբավայրերում ենք եղել: Հորդանան գետն ենք տեսել: Անմոռանալի օրեր անցկացրինք, բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններով ենք վերադարձել»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները տրամադրել է Անի Ավդալյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին