×


Անի Ավդալյանն առաջին անգամ կմայրանա :)

Անի Ավդալյանի` աշնանը տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք,  իսկ այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ ոճաբան-վարսահարդարը շուտով երեխա կպարգեւի ամուսնուն` ֆինանսիստ Լեւոն Ավետիսյանին: Ապագա մայրիկը գարնանային արեւոտ օրերին շրջում է մանկական խանութներով ու առաջնեկի համար գնումներ կատարում:):

Անի Ավդալյանն` ամուսնու հետ


«Մի քանի ամիս առաջ իմացա, որ հղի եմ: Այդ օրվանից երջանկությանս չափ ու սահման չկա: Եզակի զգացողություն է, դժվարանում եմ նկարագրել այդ պահին ունեցած ապրումներս»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անին` հավելելով, որ ամուսնուն լուրն անակնկալի է բերել ու շատ ուրախացրել:

Անի Ավդալյանն` ամուսնու հետ


Ըստ ոճաբանի` իր հղիության մասին իմանալու րոպեից Լեւոնը վստահաբար պնդել է, որ տղա է ծնվելու. «Փաստորեն ճիշտ էր գուշակում. Դավիթ ենք ունենալու»:

Անի Ավդալյանն առաջին անգամ կմայրանա


Անիի փոխանցմամբ` ինքն ու ամուսինը փոքրիկի համար անհրաժեշտ իրերի գնումները միասին են անում.«Անչափ հաճելի է գիտակցել, որ մի քանի ամսից մեր մի մասնիկը մեզ հետ է լինելու: Մեծ ոգեւորությամբ ենք սպասում նրա լույս աշխարհ գալուն»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ թեթեւ ծննդաբերություն մաղթում Անիին:

BRAVO.am
Լուսանկարները` Անի Ավդալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին