×


Անի Գալստյանը շուտով կամուսնանա

BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ «3 շաբաթ Երեւանում» ֆիլմի գլխավոր դերակատարներից Անի Գալստյանն ընտրյալ ունի: Պարզվում է՝ փետրվարի 11-ին՝ Սուրբ Սարգսի տոնակատարության օրը, դերասանուհին նշանադրվել է:

Անի Գալստյանը՝ նշանածի հետ


«Փետրվարի 11-ը մեր ծանոթության երկրորդ տարեդարձն էր եւ հրաշալի էր, որ համընկավ տոնի հետ: Մեծ խնջույք չենք կազմակերպել, արարողությունը տանն է եղել՝ երկու ընտանիքների հարազատների ու մտերիմների շրջապատում»,- մեզ հետ զրույցում պատմել է Անին:

Նշանադրության մատանին դերասանուհին հեշտությամբ է ընտրել.«Իմ ցանկությամբ ու Վահանի խրախուսող ժպիտով ընտրեցի. հենց այդպիսին էի պատկերացնում»:

Անի Գալստյանը՝ նշանածի հետ


Անին նշել է, որ երջանիկ է սիրելիի հետ հարաբերություններն օրինականացնելու փուլը սկսելու համար, իսկ առաջիկա հարսանիքի մասին չի շտապում խոսել.«Տարին դեռ նոր է սկսվել, ամեն բան առջեւում է»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Գալստյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին