×


Անի Գալստյանն ամուսնացել է

«3 շաբաթ Երեւանում» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատարներից Անի Գալստյանի նշանադրության մասին պատմել ենք: Օրեր առաջ նա եւ ընտրյալը` Վահանը, ամուսնացել են՝ իրենց կյանքի կարեւորագույն օրվա լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին:

Անի Գալստյանն ամուսնացել է


Զույգը պսակադրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում.«Կարգն անցկացրեց մեր շատ սիրելի Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, իսկ կնքահայրը Հայկ Ավալյանն է՝ ամուսնուս անբաժան ընկերը՝ բանակում ծառայությունից սկսած: Նշեմ, որ նա կնոջ հետ ապրում է ԱՄՆ-ում: Օվսաննան օվկիանոսը կտրեց անցավ բժշկական բարձրագույն պարապմունքներից ընդամենը հինգ օր բացակայելու իրավունքով, եւ նրանց այդ պատրաստակամությունն անգնահատելի է մեզ համար»,-պատմել է նորահարսիկը։

Դերասանուհին նշել է, որ օրն անցկացրել են լավագույն տարբերակով.«Հաշվի առնելով ներկաների ոգեւորությունն ու հիացական կարծիքները` ինձ թույլ կտամ ասել, որ գերազանց էր։ Իրականում, թե՛ ավանդականի տարրերը կային՝ զուռնա-դհոլ, նորապսակների ուսերին լավաշ, եւ թե՛ շատ նորաոճ, թեթեւ ու անկաշկանդ հարսանիք էր։ Հյուրերին անակնկալ մատուցեցինք նախահարսանեկան տեսահոլովակով, որը ցուցադրվեց սրահում: Այս պահին թվում է՝ միայն դա է նկարահանումների նպատակը, բայց սա մեր ամբողջ կյանքի համար լավագույն հուշերից է լինելու»:

Անի Գալստյանն ամուսնացել է


Նորապսակները ոչ միայն հյուրերին ողջունել են հարսանեկան իրենց առաջին պարով, այլեւ հետեւել նրանց ելույթներին.«Մեզ համար անակնկալներ եղան. մեկը Վահանի քրոջ` Մարինայի դստրիկ Եվայի կրակոտ պարը, մյուսը՝ իմ քույր Թամարայի դստեր, Ամերիկայում ծնված-մեծացած Վիկտորիայի այնքա՜ն հայկական Շիրխանին։ Հրաշալի անակնկալ էր նաեւ Տեր Հակոբ քահանայի դուստր Արուսյակ Խաչատրյանի երգեցողությունը»։

Հարսանիքի օրը զույգը հատուկ ֆոտոշարք է անցել նաեւ ռեստորանում: Կադրերից մեկում Անին հարսի ճերմակ զգեստով լավաշ է թխում:).«Չկարողացա դիմադրել թոնրի մոտ նկարվելու գայթակղությանը»,-ասել է նա:

Անի Գալստյանը


Անիի եւ Վահանի հարսանիքին ներկա են եղել դերասաններ եւ հայտնի այլ դեմքեր. «Ինչպես միշտ, կողքիս էր բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, որ հարազատ հորաքույրս է եւ շատ կարեւոր մարդ իմ կյանքում, դերասաններ Էմմա Մանուկյանը` ամուսնու` Վիլեն Սարգսյանի հետ, Աննա Ավետիսյանը, Սյուզան Պապյանը, որ դարձյալ հորաքույրս է, ռեժիսորներ Անի Մկրտչյանը եւ Անի Միրզախանյանը՝ իմ անբաժան ընկերուհիները, եւ դերասան Դավիթ Եղիազարյանը՝ երեկոյի հանդիսավարն ու իմ ուսանողական ընկերներից»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով երկար տարիների երջանիկ համատեղ կյանք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Radar production-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին