×


Անի Դաշյան.“Լյուդոն ինձ ամուսնության առաջարկ արեց շատ հանկարծակի”

Անի Դաշյանի մատնեմատին շողշողում է մատանի, որը վկայում է նրա` ընտրյալ ունենալու մասին: “21 TV”-ի հաղորդավարուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նշանադրվել է, ընտրյալն էլ Լյուդվիգ Կարապետյանն է, որին օրերս սիրո ինքնատիպ խոստովանություն է արել` կրելով “Սիրում եմ քեզ ամպի չափ” գրությամբ շապիկ:):

Անի Դաշյանը


-Անի, մի փոքր պատմիր քո եւ Լյուդվիգի սիրավեպի մասին: Ամեն ինչ սկսվեց… 

-Ամեն ինչ սկսվեց նախորդ տարի հոկտեմբերին: Չնայած, որ ծանոթացել էինք 6 տարի առաջ` Դավիթ Մինասյանի ձայնասկավառակի շնորհանդեսին, այլեւս իրար չէինք հանդիպել: Նա Հայաստանում չի բնակվում: Անկեղծ ասած, երբեւէ մտքովս չէր էլ անցնի, որ տարիներ անց նորից հանդիպելու ենք ու շատ կարճ ժամանակում շատ լուրջ որոշում կայացնելու:

-Հավատո՞ւմ ես ճակատագրին եւ ի՞նչ ես կարծում, տարիներ անց ձեր հանդիպումը ճակատագրակա՞ն է:

-Ես  հավատում եմ Աստծուն ու հավատում եմ, որ ամեն բան լինում է նրա կամքով: Ինչպես ասում են` լինելու բանը լինում է, չլինելունը` ոչ, ինչքան ուզում ես պայքարիր…

Անի Դաշյանն` ընտրյալի հետ


-Ի՞նչ փոխեց ձեր հարաբերություններում մատանին…

-Մատանին ոչինչ չի փոխում, դա պարզապես հաճելի քայլ է տղայի կողմից: Լյուդոն ամուսնության առաջարկություն արեց շատ հանկարծակի, իսկ ինձ համար ամենատարօրինակն այն էր, որ առանց վարանելու ընդունեցի: Հիմա որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի եմ համոզվում, որ չեմ սխալվել: Ես նրան վստահեցի ու սիրեցի միանգամից:

-Ի՞նչ է սերը քեզ համար:

-Ինձ համար սերն առաջին հերթին հոգեկան հանգստություն է, փոխադարձ վստահություն, հարգանք միմյանց նկատմամբ: Երբ սիրում ես մեկին, սիրում ես նրան իր առավելություններով ու թերություններով հանդերձ, սիրում ես այնպիսին, ինչպիսին կա: Այս պահին հիշեցի Անտուան դը Սենտ Էքզյուպերիի մտքերից մեկը, որի հետ համամիտ եմ` “Սիրել նշանակում է նայել ոչ թե միմյանց, այլ միասին նայել միեւնույն ուղղությամբ”:

-Դու սիրում ես նրա …

-Ես սիրում եմ նրան:): Նրա մտածելակերպը, դաստիարակությունը, դիմացինին գնահատելու ունակությունը, սիրում եմ նրա ընտանիքը, սիրում եմ նրա հավասարակշռվածությունն ու հոգատարությունը…

-Ի՞նչն ես կարեւորում կին-տղամարդ հարաբերություններում:

-Փոխադարձ վստահությունն ու տղամարդու կողքին պաշտպանված լինելու զգացողությունը:

Անի Դաշյանը


-Ինչերի՞ ես պատրաստ հանուն սիրո կամ սիրած էակի:

-Անհրաժեշտության դեպքում ամեն ինչի, չնայած` կարծում եմ ճիշտ հարաբերությունները երբեք ընտրության առաջ չեն կանգնեցնում:

-Կողմնակից ես ավանդակա՞ն, թե՞ ավանգարդ հարսանիքի: Արդեն պլանավորո՞ւմ եք:

-Ավանդական եւ ավանգարդ հարսանիքների միախառնումն եմ նախընտրում, ավելին այս պահին բարձրաձայնել չեմ ուզում. մեր հարսանիքի մասին` հարսանիքից հետո:):

-Երազանքներ, նպատակներ… Ի՞նչ ակնկալիքներ ունես ապագայից, համատեղ կյանքից:

-Երջանկություն եւ ամուր ընտանիքի ակնկալիք ունեմ, իսկ ամուր ընտանիքի հիմքը սերն է:

BRAVO.am
Լուսանկարները` Անի Դաշյանի անձնական արխիվից, Լուիզա Գրագատիի եւ Alart Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին