×


Անի Դաշյանը մեղրամիս է վայելում Կրետե կղզում

Անի Դաշյանի` հուլիսի 17-ին տեղի ունեցած պսակադրության մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:  Այսօր հաղորդավարուհին Լյուդվիգ Կարապետյանի հետ ամառային հանգիստն է վայելում Հունաստանում. զույգն ամուսնական առաջին օրերը նախընտրել է անցկացնել ծովափնյա երկրում:

Անի Դաշյանն` ամուսնու հետ` Կրետեում


Նորահարսը մեզ հետ զրույցում պատմել է, որ իր եւ ամուսնու ճամփորդությունը հագեցած է զբոսանքով, լողով, հաճելի պահերով.“Շատ լավ է անցնում մեր հանգիստը Ագիոս Նիկոլայոս քաղաքի հանգստավայրերից մեկում: Աննկարագրելի գեղեցկություն է, իսկական վայելք”:

Անիի խոսքով` Լյուդվիգն իր յուրաքանչյուր օրն անկրկնելի է դարձնում.“Իհարկե, անփոխարինելի է մայրիկիս պատրաստած առավոտյան սուրճը, բայց ամուսինս եւս առավոտից սկսում է օրս տոն դարձնել”:

Անի Դաշյանը` Կրետեում


Նորապսակներն այնքան են հավանել Կրետե կղզին, որ ցանկություն ունեն երբեւէ կրկին այցելել: Դրախտային այս վայրը նրանց նոր գաղափարներ եւ երազանքներ է ներշնչել, որոնցից մեկի մասին Անին բարձրաձայնեց.“Վերջին օրերին նոր նպատակներ եմ իմ առջեւ դրել, որոնք իրագործելի են. ուզում եմ ամուսնուս հետ ճամփորդել ամբողջ աշխարհով:)”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Անի Դաշյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին