×


Անի Երանյան. «Իմ կյանքում փոփոխություններ են եղել»

Անի Երանյանը, ով այս օրերին Միացյալ Նահանգներում է «Ֆուլ Հաուս»-ի նոր շոու-ծրագրով, պարզվում է` առաջին անգամ Ամանորը տանը չի դիմավորի, ինչի համար այնքան էլ չի տխրել:): BRAVO.am-ի հետ զրույցում նա բացահայտել է, թե իր կյանքում ինչով է աչքի ընկել անցնող տարին:

Անի Երանյանը` Միացյալ Նահանգներում


«Ինձ համար միշտ առաջնային է եղել տարեմուտի գիշերը տանն ընտանիքիս հետ լինելը, բայց այս անգամ արտերկրում կլինեմ եւ մի տեսակ ուրախ եմ. կյանքի նոր փուլ է, կարծում եմ` լավ կանցնի: Շատ չեմ բացակայի. վերադառնալու ենք հունվարի 4-ին»,-ասել է դերասանուհին:

Անին անցնող տարուց դժգոհություններ չունի.«Գուցե մտածեն` լավ տարի չեմ համարի, քանի որ հազարումի բան եղավ` ավտովթարի ենթարկվեցի եւ այլն, բայց ես այն մարդն եմ, ով նմանատիպ բաներից դասեր է քաղում, ու կարծում եմ` այդ ամենը եղավ ինչ-ինչ բաների համար, որ լինեն կամ այլեւս չլինեն: Շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ եղել է այս տարում, որովհետեւ իմ կյանքում փոփոխություններ են եղել, զգում եմ` դեպի լավը, եւ աստիճանաբար այդպես է լինելու»:

«Ֆուլ Հաուս»-ը համերգներով ԱՄՆ-ում է


Նա նշել է, որ գալիք տարվա հետ կապված առանձնահատուկ երազանքներ ու նպատակներ չունի.«Իմ կյանքում ամեն ինչ լինում է հերթականությամբ, եւ ինչ լինում է, լավ է լինում: Եթե ինչ-որ բան շատ ուզում եմ, բայց չի լինում, հետո հասկանում եմ` իմը չէր ու չպիտի լիներ: Ապացուցված բան է, ու կուզեմ, որ բոլորն էլ այդպես մտածեն` եթե ցանկալին չի լինում, ուրեմն բարին դա է, եւ Աստված այլ բան է նախատեսել»:

Այս տարվա դեպքերից հետո դերասանուհին սկսել է ավելի շատ հավատալ հրաշքներին.«Թե ինչքան հրաշքներ եղան իմ կյանքում, միայն ես գիտեմ ու չեմ էլ ուզում բարձրաձայնել. մարդ պետք է պարզապես հավատա լավին, որովհետեւ այդ ամենը իրոք հասնում է վերեւ ու կատարվում է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Աղայանի եւ Անիի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW