×


Անի Երանյան.“Ցավոք, դեռեւս մեր հասարակությունը չի հասկացել, որ…”

Անի Երանյանի հետ մեր նախորդ զրույցի առիթը նրա ծննդյան 24-րդ տարեդարձն էր, իսկ այս անգամ դերասանուհին BRAVO.am-ին պատմել է “Արմենիա” հեռուստաընկերության “Ֆուլ հաուս” սիթքոմում իր դերի եւ որպես երգչուհի, հաղորդավարուհի հանդես գալու պլանների մասին:

Անի Երանյանը


-Անի, ինչպե՞ս ես քեզ զգում  Տաթեւի կերպարում:

-Մարմնավորում եմ համեստ, նուրբ, խելացի աղջկա, ում փոքր քայլերով փորձում ենք դարձնել ավելի աշխույժ ու ժպտերես: Ես, որպես դերասանուհի, միշտ համաձայնել եմ մարմնավորել այն կերպարները, որոնք ինձ համար հետաքրքիր են ու ասելիք ունեն. այս կերպարն էլ նորություն էր: Այն ինձ հնարավորություն է տալիս աշխատել նոր շնչով:

-“Ֆուլ հաուս”-ի նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտին: Սպասե՞նք հետաքրքիր փոփոխությունների:

-Կարծում եմ` կլինեն հետաքրքրի լուծումներ ու նոր մտքեր:

Անի Երանյանը


-Տեղեկություններ կան, որ սիթքոմի անձնակազմով մեկնելու եք Միացյալ Նահանգներ: Ո՞րն է սպասվելիք այցի նպատակը:

-Մեծ ցանկություն ու նպատակ կա մեր շատ սիրելի ամերիկահայ հեռուստադիտողին հետաքրքիր, ծիծաղով լի երեկո պարգեւել եւ շփվել նրանց հետ: Հանդիպումը կլինի ներկայացման ձեւաչափով: Հանդիսատեսը կվայելի նաեւ Միհրան Ծառուկյանի կատարումները:

-Ռեժիսորները, կարծես, մեծամասամբ քեզ վստահում են նույնատիպ դերեր: Ինչպե՞ս կմեկնաբանես նրանց ընտրությունը եւ ինչպե՞ս է արձագանքում լսարանը:

-Կարծում եմ, երբ դերասանին ինչ-որ կերպար հաջողվում է, բոլորը նրան սկսում են պատկերացնել նմանատիպ դերերում. գուցե ռիսկային են համարում այլ դերերում փորձելը: Դերերիս վերաբերող բացասական կարծիքների այդքան շատ չեմ հանդիպել, համենայն դեպս, մի բան գիտեմ՝ ցավոք, դեռեւս մեր հասարակությունը չի հասկացել, որ այն, ինչ տեսնում են ֆիլմերում, ընդամենը կերպար է, որը մարմնավորում ես, եւ ոչ թե դու ես այդպիսին: Դերասանի գործը հենց կերպար կերտելն է, որը կարող է լինել շատ բացասական եւ չափից դուրս դրական, իսկ դու պարտավոր ես այնքան իրական խաղալ, որ բացասական կերպարի դեպքում քեզ չսիրեն, դրականի դեպքում էլ` հակառակը:

Անի Երանյանը


-Տարիներ առաջ հեռուստադիտողին ներկայացել ես նաեւ որպես երգչուհի եւ հաղորդավարուհի: Հետաքրքիր է` ինչու չշարունակեցիր գործունեություն ծավալել նաեւ այդ ոլորտներում:

-Այսօր, որպես հաղորդավարուհի, հանդես եմ գալիս միջոցառումների շրջանակում, իսկ որպես հեռուստահաղորդավարուհի, կարծում եմ, անպայման ապագայում կներկայանամ իմ հեռուստադիտողին: Ինչ վերաբերում է երգչուհու կարիերային, հաճախ ասել եմ, որ երբ գա ժամանակը, նորից կերգեմ, իսկ հիմա ձայնիս վերամշակման աշխատանքներ եմ կատարում վոկալի հիանալի մասնագետ, իր գործում վարպետ Արմանուշ Լեւոնյանի մոտ:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անի Երանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին