×


Անի Երանյանի 25-ամյակի ամենաերջանիկ պահը :)

Անի Երանյանը փետրվարի 4-ին դարձել է 25 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ տարեդարձի առթիվ խնջույք է կազմակերպել Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում, որին ներկա են եղել ընտանիքի անդամները, ընկերներն ու գործընկերները:

Անի Երանյանը


Դերասանուհին պատմել է, որ երեկ երեկոյան տարօրինակ, անբացատրելի նոր զգացողություն է ունեցել եւ մտազբաղ դուրս է եկել տնից.«Վերապրեցի անցյալում թողած 24 տարիներս. վերլուծեցի, մտածեցի, հիշեցի կորուստներս, ձեռքբերումներս: Հիշեցի այն բոլոր մարդկանց, որոնց թողել եմ անցյալում, գնահատեցի ապրածս ամեն վայրկյանը եւ ագահաբար վայելեցի 24 տարեկանիս վերջին ժամերը: Հասկացա, որ այդ ամենն այլեւս հետ չեն գալու, կրկին տխրեցի, հուզվեցի, ուրախացա ու վերհիշեցի: Ժամը 23:30-ին գնացի տուն, որովհետեւ գիտեի` ընկերներս անպայման մի անակնկալ կանեն: Հենց այդպես էլ եղավ»:

Կեսգիշերին Անիին անակնկալ են մատուցել նաեւ հայրն ու եղբայրը. «Անսահման մեծ երջանկություն ապրեցի, երբ նրանք եկան ու լրացրին այն բացը, որ կյանքի բերումով տարիներ շարունակ եղել է: Այս տարեդարձս տարբերվեց նախորդներից նրանով, որ հայրս ու եղբայրս կողքիս էին, չնայած` մարդիկ էլ կան, ովքեր այլեւս կողքիս չեն, բայց, դե, դա հենց կյանքն է»:

Հռիփսիմե Ելինյանը եւ Գրիգոր Դանիելյանը` Անի Երանյանի 25-ամյակի խնջույքին


Վերագնահատելով իր կյանքը` դերասանուհին ասել է.«Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ունեմ հրաշալի ծնողներ, ընտանիք: Հարուստ եմ, որովհետեւ լավագույն ընկերներն իմն են: Դեռ կան բաներ, որոնք լիարժեք չեն: Դրանք էլ, կարծում եմ, տարիների ընթացքում կլրացվեն»:

Անին նշել է, որ միշտ սիրել է ու շարուանկելու է սիրել իր ծննդյան օրը.«Բայց զգում եմ` անզոր եմ ժամանակի դեմ. մեծանում եմ` ուզեմ, թե չուզեմ: Այդ պատճառով փոքր-ինչ տխրում եմ, բայց ուզում եմ առավելագույնս վայելել տարիքս»:

BRAVO.am-ը շնորհավարում է Անիին` մաղթելով մասնագիտական վերելքներ եւ երջանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Աղայանի եւ Անիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին