×


Անի Երանյանի 25-ամյակի խնջույքի լուսանկարները :)

BRAVՕ.am-ը պատմել է, որ Անի Երանյանը երեկ դարձել է 25 տարեկան: Դերասանուհին ծննդյան տարեդարձը նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում` հրավիրելով մտերիմներին եւ գործընկերներին, որոնց կտեսնեք ստորեւ ներկայացված լուսանկարներում:

Մարջան Ավետիսյանը, Արփի Գաբրիելյանը եւ Անի Երանյանը


Հոբելյարն ասել է, որ խնջույքը շատ ուրախ է անցել.«Բացի այն, որ հայրս ու եղբայրս էին եկել ու ինձ անակնկալ արել, նաեւ իմ մտերիմ ընկերուհին էր ժամանել Մոսկվայից` հատուկ ծննդյանս տոնին մասնակցելու համար»:

Անիին իր կատարումներով շնորհավորել է գործընկերը` երգիչ Միհրան Ծառուկյանը.«Բոլոր հյուրերն ամեն ինչ արել են, որ օրս լավ անցնի: Մայրիկս գեղեցիկ ձեւով զարդարել էր տորթի սեղանը, քեռիս էլ անակնկալ է մատուցել` նվիրելով իմ` բավական մեծ չափսի լուսանկարը»:

Սոֆյա Գուլյանը, Հռիփսիմե Ելինյանը, Գրիգոր Դանիելյանը` Անի Երանյանի 25-ամյակին


Դերասանուհին պատմել է նաեւ, որ ծննդյան տորթի ձեւավորման մտահղացումն իրենն է.«Կադրերում բոլոր այն կերպարներն էին, որոնք մինչ այժմ խաղացել եմ, կային նաեւ իմ փոքր տարիքի նկարները ծնողներիս, եղբորս հետ. այն ամենն էր, ինչ արել եմ 25 տարվա ընթացքում»:

Ելենա Արշակյանը, Անի Երանյանը եւ Աննա Հարությունյանը


Ծննդյան տորթի մոմերը փչելիս Անին ամեն տարի պարտադիր երազանք է մտապահում, որոնց մասին նախընտրում է չբարձրաձայնել, որպեսզի անպայման իրականանան:):

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Տատա Իսկանդարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին