×


Անի Վարդանյան.«Ես ու ամուսինս կանխազգում էինք, որ...»

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Վիգեն Թադեւոսյանի եւ Անի Վարդանյանի հարսանիքի  եւ Կրետե կղզում անցկացրած մեղրամսի մասին BRAVO.am-ը պատմել է: Ուրախ ենք տեղեկացնել, որ երիտասարդ ամուսինները շուտով ծնողներ կդառնան:

Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանը ծնողներ կդառնան


Զույգը բարի լուրն իմացել է հարսանիքից ուղիղ 6 ամիս անց: Ապագա մայրիկը մեզ հետ զրույցում ասել է, որ չի կարողացել հղիության մասին անակնկալ կերպով հայտնել ամուսնուն.«Երկուսս էլ կանխազգում էինք: Կարելի է ասել` անհամբեր սպասում էինք հաճելի լուրի հաստատմանը»:

Վիգեն Թադեւոսյանն ու Անի Վարդանյանը` Սանտորինիում


Անին շարունակում է աշխատել սիրելի թատրոնում: Մեր հարցին` կցանկանա աղջիկ, թե տղա ունենալ, նա հետեւյալն է պատասխանել.«Ինքս չեմ մտածում աղջիկ, թե տղա կլինի, բայց Վիգենը ցանկանում է աղջիկ ունենալ»:

Դերասանուհուն եւ բոլոր ապագա մայրիկներին թեթեւ հղիություն ենք մաղթում:):

BRAVO.am
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW