×


Անի Վարդանյանի 22-ամյակին` ավտոմեքենա ամուսնուց :)

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Վարդանյանը դարձել է 22 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ շատ է սիրում իր ծննդյան օրը.«Առհասարակ, սիրում եմ տոները, կամ էլ այն օրերը, երբ առանց առիթի հավաքվում ու լավ ժամանակ ենք անցկացնում»:

Անի Վարդանյանն` ամուսնու` Վիգեն Թադեւոսյանի հետ


Ամենամեծ նվերն Անին ստացել է մեկ օր շուտ.«Ինձ ավտոմեքենա են նվիրել իմ կյանքի երկու ամենաթանկ տղամարդիկ` ամուսինս եւ հայրիկս»,-ասել է դերասանուհին` պատմելով, որ կեսգիշերին ընկերուհու տանն է եղել, որտեղ էլ ստացել է առաջին շնորհավորանքները:

Անի Վարդանյանն ավտոմեքենա է նվեր ստացել


Դերասան Վիգեն Թադեւոսյանը սիրելի կնոջ տարեդարձի խնջույքը կազմակերպել է Ծաղկաձորում.«Մեր քույրերի, եղբայրների ու, իհարկե, մեր հարսանիքի քավորի ընտանիքի հետ լավ ժամանակ ենք անցկացրել, իսկ օրվա ավարտին մեր տանը փչեցի տորթիս մոմերն ու մտապահեցի երազանք, որ բոլորը լինեն առողջ եւ երջանիկ»:

BRAVO.am-ը շնորհավորում է դերասանուհուն եւ ամենայն բարիք մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Վարդանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW