×


Անի Քրիստի.«Բոլորին չէ, որ իմ արտաքինը պետք է դուր գա»

Ոճային փոփոխությունների սիրահար Անի Քրիստին մազերը կապույտ է ներկել, իսկ BRAVO.am-ի հետ նոր զրույցում իր քայլը մեկնաբանել է հետեւյալ կերպ.«Վերջին շրջանում սանրվածքիս հաճախակի փոփոխությունը, կհամաձայնեմ, համարձակ քայլ է, բայց ես ինձ այդպիսին եմ հավանում: Սիրում եմ նայել հայելու մեջ ու նոր արտաքինով տեսնել ինձ»:

Անի Քրիստին


Տարատեսակ կարծիքներից էլ նա չի վախենում.«Բնական է` բոլորին չէ, որ իմ արտաքինը պետք է դուր գա: Քանի որ բոլորին հաճոյանալ չենք կարող, ուրեմն պետք է անենք այն, ինչ մեզ համար է ճիշտ: Ինքս ինձ մազերի այս գույնով հավանում եմ: Մտքումս դեռ ինքնատիպ այլ գույներ էլ կան, այնպես որ, առաջիկայում էլ փոփոխությունների պակաս չեմ ունենա:)»:

Անի Քրիստին


Աշխատանքում եւս երգչուհին այս տարի պասիվ չի լինի.«Ստեղծագործական կյանքում նույնպես նորությունների պակաս չի զգացվի. նոր մի շարք երգերի, տեսահոլովակների եւ մենահամերգի գաղափարներ կան: Մարտի 4-ին ես ու Արթուր Հակոբյանը՝ Միսթր X-ը, կուղեւորվենք Մեքսիկա, այնուհետեւ` Վաշինգտոն, որտեղ մայիսի 1-ին համերգով կներկայանանք տեղի հայությանը»:

Ի դեպ, Անի Քրիստին հեղինակային նոր երգ ունի, որն էլ օրեր առաջ` հունվարի 28-ին, կատարել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված համերգին. «Ուրախ եմ, որ «Դեպի Հայաստանն» առաջին անգամ հնչեց հենց Հայոց բանակի տոնին»:

Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարներ` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW