×


Անի Քրիստիի եվրոպական 30-ամյակը :)

Անի Քրիստին դարձել է 30 տարեկան: Ամերիկաբնակ երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ ծննդյան տարեդարձն անցկացրել է Բելգիայում` մայրիկի, եղբոր եւ քրոջ հետ.«Շատ ուրախ, վառ ու անմոռանալի օր ունեցա: Բոլոր տարեդարձերս էլ հիշարժան են, լի գեղեցիկ ու ծիծաղաշարժ պատմություններով, այս մեկն էլ բացառություն չէր»:

Անի Քրիստին


Հոբելյարը հարազատների միջավայրում մի ամբողջ օր զվարճացել է.«Սկզբում տանն ենք նշել: Հայավարի մի լավ պարեցինք, ուրախացանք: Ուրախ երեկոն շարունակել ենք Բրյուսելի ռեստորաններից մեկում, որտեղ նույնպես հիանալի ժամանակ անցկացրինք»:

Անին ասել է, որ հաճելի նվերներ է ստացել.«Բայց ավելի շատ գնահատում եմ այն սերն ու հարգանքը, որով շրջապատված եմ, քան նյութականը: Կյանքի գեղեցիկ դրվագներն եմ մտապահում, ոչ թե առարկայական իրերը»:

30-ամյա երգչուհին երկու տորթ է ունեցել.«Եղբայրս «շատ լինի, քիչ չլինի» սկզբունքով էր առաջնորդվել:): Ամեն տարի մոմերը փչելիս պարտադիր երազանք եմ մտապահում, որոնք երբեք չեմ բարձրաձայնում, որ կատարվի:)»:

Անի Քրիստին` եղբոր հետ


Անին նշել է, որ եվրոպական հանգիստը կշարունակի վայելել սիրո մայրաքաղաք Փարիզում, որտեղ եւ ուղեւորվում էր մեզ հետ զրույցի ժամանակ:

BRAVO.am-ը շնորհավորում է երգչուհուն` մաղթելով նորանոր հաջողություններ եւ երջանկություն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները՝ Անիի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW