×


Անի Քրիստին` բուժքույր :)

Անի Քրիստին փետրվարին ներկայացրեց “Հավատա”-ն, այս ամիս էլ տեղի կունենա նրա նոր` “Hey You” տեսահոլովակի պրեմիերան: Սա միակ նորությունը չէ. երգչուհին մայիսի 15-ին մենահամերգով հանդես կգա “Ալեքս” թատրոնում` նշելով բեմական գործունեության 15-ամյակը:

Անի Քրիստին


“Ստեղծագործական պոռթկում. այսպես եմ բնորոշում իմ կյանքի ներկա վիճակը: Իմ դեպքում միշտ էլ այդպես է եղել. կամ շատ լուռ եմ, կամ` չափից դուրս աղմկոտ”,-BRAVO.am-ին ասել է նա:

Անի Քրիստիի "Hey You" տեսահոլովակի նկարահանումներին


“Hey You”-ի երաժշտության հեղինակը Վաչե Տեր-Եղիշյանն է, խոսքերն Անիինն են, տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը: Երգչուհին ներկայանում է կառե սանրվածքով. կերպարանափոխումը կեղծամի միջոցով է իրականցվել: Սյուժեի մասին խոսելիս նա նշել է, որ չի կարծում, թե հանդիսատեսին այն սովորական կթվա. հանդես է գալիս բուժքրոջ կերպարում:

Անի Քրիստիի "Hey You" տեսահոլովակի նկարահանումներին


Մինչ նկարահանումների մեկնարկն ամերիկաբնակ երգչուհին ռեժիսորին ներկայացրել է իր մտահղացումը, որն էլ զբաղվել է էկրանավորմամբ:).  թե ինչ սյուժե է պատկերացնում: Շատ ուրախ է, որ ռեժիսորն անմիջապես հասկացել է իր մտահղացումն ու գրագետ ձեւով իրականացնում է այն.“Նկարահանման հրապարակում շատ ուրախ ու մտերմիկ մթնոլորտ էր”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW