×


Բոլորովին այլ Անի Քրիստին եւ Սելենա Գոմեսի տեսահոլովակի հերոսը :)

Անի Քրիստին տեւական դադարից հետո օրերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, իսկ հաջորդը, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, կթողարկի ավելի շուտ, քան ենթադրում եք:): “Հավատա”-ի պրեմիերան նախատեսվում է փետրվարին:

Անի Քրիստին եւ իր նոր տեսահոլովակի հերոսը


“Որոշել եմ կրկին ստեղծագործել, քանի որ պատրաստ եմ թե՛ հոգեւոր առումով, եւ թե՛ ֆինանսապես”,-մեզ հետ զրույցում ասել է երգչուհին` տեղեկացնելով, որ նոր երգի հեղինակներն Արսեն Գրիգորյանն ու Սվետլանա Բոսնոյանը, առաջին անգամ համագործակցում է ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ:

Անի Քրիստիի նոր տեսահոլովակի նկարահանումներին


“Սա կլինի մեր համատեղ առաջին, բայց ոչ վերջին աշխատանքը: Արդեն իսկ զբաղված ենք նրա մյուս տեսահոլովակների նկարահանումների նախապատրաստություններով, որոնք հերթով կներկայացնենք: Նա շատ գեղեցիկ տեսահոլովակներ ունի, “Հավատա”-ն կտարբերվի իր պարզությամբ: Հանդիսատեսը կտեսնի բոլորովին այլ Անիի”,-ասել է ռեժիսորը:

Նկարահանումներն իրականացվել են Խաղաղ օվկիանոսի ափին, Փասադենայի քաղաքապետարանի բակում եւ տաղավարում, օպերատորը Գեւորգ Ճուղուրյանն է, մոնտաժային աշխատանքներով զբաղվում է Քրիս Դամադյանը: Ինչպես Անին է նշել, վարսահարդար Կարեն Մադաթյանի շնորհիվ իր տեսահոլովակում նկարահանվել է Սելենա Գոմեսի հոլովակներից մեկի հերոսը:

Անի Քրիստիի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Ստեղծագործական բուռն գործունեությունը հետին պլան չի մղի երգչուհու անձնական կյանքը.“Ընտանիքն ինձ համար շատ կարեւոր է, բայց շուտափույթ որոշում չեմ կայացնելու: Հիմա կենտրոնացել եմ աշխատանքիս վրա, իսկ ապագան ամեն ինչ ցույց կտա”: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արթուր Մանուկյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW