×


Անի Գալստյանն՝ ամուսնու հետ

Անի Գալստյան.«Ինձ թվում է` միշտ միասին ենք եղել»

Անի Գալստյանը դարձել է 28 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ այդքան էլ չի սիրում նշել տարեդարձերը. «Մանկությանս տարիներին այդ գաղափարն ինձ ավելի էր ոգեւորում: Բայց այս տարի այլ էր. ամեն բան իր տեղում էր եւ ճիշտ: Շատ լավ օր եմ անցկացրել ընկերներիս եւ հարազատներիս հետ: Ինձ համար մեծ անակնկալ էր իմ լավ ընկեր, գերմանաբնակ դերասան Վարդան Արզումանյանի ներկայությունը: Նույնիսկ չգիտեի, որ Հայաստանում է»:

Անի Գալստյանի տարեդարձին


Նրա խոսքով՝  2017 թվականն իր ամենակարեւոր ձեռքբերման տարին է եղել.«Երբ կողակիցդ քեզ հետ ներդաշնակ է, եւ ընտանիքում տիրում է սիրո մթնոլորտ, բնականաբար, չես էլ մտածում գնահատական տալու կամ մեկնաբանելու մասին: Ամուսինս իմ ամեն օրն է տոնի վերածել: Վահանի հետ մեր միությունը այսօր այնքան բնական է, որ ինձ թվում է` միշտ միասին ենք եղել»:

Անի Գալստյանի հարսանիքին


2018-ից Անին շատ սպասելիքներ ունի.«Տարին նոր է սկսվել, եւ ամեն լավ բանի ակնկալիք ունեմ թե՛ ստեղծագործական ասպարեզում, թե՛ ընտանիքում, որը դարձյալ ստեղծագործական արարումների աշխարհ է` կենցաղային մանրուքներից սկսած մինչեւ փոխադարձ ըմբռնում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Գալստյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին