×


Անին, Սիրուշոն, Իվետան, Հայկոն եւ այլ հայտնիներ` Արմեն Աղայանի ֆոտոօբյեկտիվից

BRAVO.am-ը նախորդ ամիս բացառիկ հարցազրույց իրականացրեց Անի Երանյանի հետ: Դերասանուհու` բացահայտումներով լի անկեղծ զրույցը, որը բազմաթիվ դիտումներ է գրանցել, ուղեկցվում է Արմեն Աղայանի հեղինակած գեղեցիկ ֆոտոշարքով: Հենց այս լուսանկարչի պորտֆոլիոն էլ այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Արմեն Աղայանի աշխատանքներից


Մեզ հետ զրույցում Անի Երանյանը նշել է, որ ֆոտոշարքի գաղափարն իրենն է ու ընտրել էր Արմենին, քանի որ վերջինիս աշխատանքները տարբերվում են այլ լուսանկարիչների աշխատանքներից.“Նա կյանք է դնում իր աշխատանքների մեջ: Իր արած նկարները շնչող են: Թվում է` պատահական կադրեր են եւ ոչինչ հատուկ արված չէ, իսկ դրան նպաստում է այն միջավայրը, որը ստեղծում է լուսանկարելիս”: 

Պարզվում է` Արմենն իր լուսանկարչական կարիերան սկսել է պատահական. նվեր ստանալով ֆոտոխցիկը՝ մի օր որոշել է սկսել նկարել: Դիզայներ Ֆաինան նրան բնորոշում է` որպես բնավորություն ունեցող լուսանկարիչ.“Նրա աշխատանքներում չես գտնի դատարկ կադրեր. հոգի կա: Ինչ-որ մեկը երջանկություն է նկարում, մյուսը՝ ազնվություն, իսկ իր մոտ դրամատիզմ կա”:

Իվետա Մուկուչյանը (Լուսանկարը` Արմեն Աղայանի)


Արմենի հետ համագործակցած հայտնիներից է նաեւ “Եվրատեսիլ”-ում Հայաստանի այս տարվա պատվիրակ Իվետա Մուկուչյանը, որի խոսքով` մինչեւ նա չստանա իր ուզածը, ֆոտոսեսիան չի համարի ստացված.“Եթե նա դիմացինին զգում է, ուրեմն նկարելն անթերի է ստացվում: Նա իր մասնագիտությունը չի ներկայացնում միայն որպես ծառայություն, իսկապես արտիստ է”:

Արմեն Աղայանի աշխատանքներից


Մաշա Մնջոյանի առաջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքը եւս իրականացրել է Արմենը. “Ինձ համար նա լավագույններից է Հայստանում: Դա ե՛ւ որպես մասնագետ, ե՛ւ որպես անձնավորություն: Շատ հեշտ եւ հաճելի է նրա հետ աշխատելը”,-ասել է երգչուհին:

BRAVO.am
Լուսանկարները` Արմեն Աղայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին