×


Աննա Ավանեսյանի եւ Դավիթ Տեր-Պետրոսյանի հարսանեկան լուսանկարները

Աննա Ավանեսյանը եւ Դավիթ Տեր-Պետրոսյանը վայելում են համատեղ կյանքի առաջին օրերը: Հաղորդավարուհու եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Նորապսակներին լուսանկարել է BRAVO.am-ը: 

Աննա Ավանեսյանը եւ Դավիթ Տեր-Պետրոսյանը


Հարսն ու փեսան փոխանակվել են ամուսնական մատանիներով, ստացել են Տեր հոր օրհնությունը, որից հետո էլ ընդունել են արարողությանը ներկա հարազատների ու ընկերների շնորհավորանքները: 

Աննա Ավանեսյանի եւ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությանը


BRAVO.am-ը շնորհավորում է Աննա Ավանեսյանին եւ Դավիթ Տեր-Պետրոսյանին` մաղթելով հարատեւ սեր եւ երջանկություն:

Աննա Ավանեսյանի եւ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությանը


BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին