×


Աննա Բաբայան.«Այս մեկ տարին փոխել է իմ ողջ կյանքը»

Աննա Բաբայանը մեկ տարի է՝ վայելում է մայր լինելու բերկրանքը: Իսպանաբնակ մոդելն ու ամուսինը՝ Անտոնիո Մենենդեզը, փոքրիկ Մարինայի առաջին տարեդարձն իսկական տոնի են վերածել: Աննան BRAVO.am-ին հայտնել է, որ աղջնակի 1-ամյակը նշել են Մադրիդում: 

Աննա Բաբայանն՝ ամուսնու հետ


«Հավաքվել էինք ամուսնուս ծնողների տանը: Քանի որ Բարսելոնայում չէինք, ցավոք, մեր ընկերներից ու բարեկամներից շատերը ներկա չէին: Դուստրս անչափ ուրախ էր եւ ոգեւորված: Նվերներն էլ շատ էին ու բազմազան՝ մանական խաղեր, հագուստ, խնամքի պարագաներ, որոնք հերթով ուսումնասիրում էր»,-ասել է նա:

Աննա Բաբայանի դստեր առաջին տարեդարձին


Մարինայի ծննդյան տորթի մոմերն իր փոխարեն փչել են ծնողները եւ կարեւոր երազանք մտապահել, որ առողջ մեծանա եւ լավ մարդ դառնա: Աննայի խոսքով`այս մեկ տարին փոխել է իր ողջ կյանքը.«Կարծես վերադարձած լինեմ իմ մանկություն. բալիկիս հետ վերապրում եմ այն: Առօրյաս սկսվում է նրան կերակրելով, խնամելով եւ ամենօրյա մեր զբոսանքով: Հիմա սովորում է քայլել: Խոսում ենք երկու լեզվով, որպեսզի հենց սկզբից սովորի երկուսն էլ: Երրորդ լեզուն կսովորենք արդեն երեք տարեկանից»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին