×


Աննա Բաբայանի երեւանյան հանգիստը իսպանացի ամուսնու եւ դստեր հետ

Աննա Բաբայանն իսպանացի ամուսնու` Անտոնիո Մենենդեզի եւ դստեր`Մարինայի հետ վայելում է երեւանյան արեւն ու ջերմությունը: Մոդելն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ամառային արձակուրդն անցկացնում է Հայաստանում: BRAVO.am-ն օրերս հանդիպել, լուսանկարել է մայրիկին ու դստերը`զրուցելով ամենատարբեր թեմաների շուրջ:

Աննա Բաբայանը՝ դստեր հետ


Կարոտի մասին

Ամեն տարի ինձ հայրենիք են կանչում ծնողներս, բարեկամներս, ընկերներս, քաղաքս եւ տունս: Ամենից շատ կարոտում եմ հենց իմ տունն ու քաղաքի կենտրոնը: Շատ եմ սիրում զբոսնել Երեւանի փողոցներով, այդ կերպ ինչ-որ չափով նաեւ կարոտս եմ առնում:

Նկատելի եւ աննկատ փոփոխությունների մասին


Երեւանը, կարծես, գրեթե չի փոխվել: Գուցե հաճախ գալուս պատճառով է, որ այդքան էլ նկատելի չեն քաղաքում կատարվող փոփոխությունները: Հիմնականում նկատում եմ, որ ավելացել են խանութները, ռեստորաններն ու սրճարանները:

Աննա Բաբայանը՝ դստեր հետ


Երեւանյան օրերի ու առօրյայի մասին

Այստեղ շատ լավ, ջերմ ու հագեցած են անցնում օրերը: Հանդիպում եմ ընկերներիս, բարեկամներիս հետ: Աղջկաս հետ զբոսնում եմ քաղաքի այգիներում, այցելում ժամանցի վայրեր եւ այլն: Ազատ ժամանակս փորձում եմ վայելել: Մարինան հիմնականում տատիկի եւ պապիկի հետ է լինում: Շատ լավ են անցնում հայաստանյան նրա օրերը:

Իսպանացի հյուրերի մասին

Այս տարի մեր իսպանացի հյուրերն ավելի շատ են: Փորձում ենք նրանց ծանոթացնել մեր երկրի մշակույթին, պատմությանն ու կենցաղին: Այցելել ենք տեսարժան վայրերը` Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Նորավանք, Դիլիջան, Ջերմուկ, Տաթեւ, Սեւան: Ե՛վ ամուսնուս, ե՛ւ մեր օտարերկրյա հյուրերին շատ տպավորում եւ դուր են գալիս հայերի հյուրասիրությունն ու ջերմությունը եւ, իհարկե, սնունդը: Հատկապես այն, որ այստեղ վերջինս ավելի բնական է եւ օրգանական: Մրգերն ու բանջարեղենն այստեղ ավելի համեղ են ու անվտանգ:

Աննա Բաբայանը՝ դստեր հետ


Հարժեշտ Երեւանին

Օգոստոսի 30-ին կմեկնենք երկրից` մեզ հետ տանելով հարազատներիս ջերմությունը, շատ հուշանվերներ եւ ,իհարկե, համեղ սնունդ: Կմեկնեք՝ դարձյալ վերադառնալու ակնկալիքով:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին