×


Աննա Գեւորգյան.“Իմ եւ Վլադի կյանքում մեծ փոփոխություն է եղել”

Աննա Աբովյանի` դուստր ունենալու լուրը BRAVO.am-ը հայտնել է, երբ նորաթուխ մայրիկը դեռ ծննդատանն էր:): Այսօր արդեն “Դար 21” հեռուստաընկերության նախկին հաղորդավարուհին ամուսնու` Վլադ Աբովյանի հետ փոքրիկի խնամքով զբաղվում է Լոս Անջելեսի իրենց բնակարանում: Զույգը երեխային անվանակոչել է Լեա Էվա:

Աննա Գեւորգյանը դուստր է ունեցել


“Յուրահատուկ երջանկություն է, պատասխանատվություն, մշտապես զգոն եւ ճիշտ լինելու պարտավորություն: Մեր կյանքում մեծ փոփոխություն է եղել: Նախ արդեն երկու շաբաթ է, ինչ ես ու ամուսինս մոռացել ենք` քունն ինչ է:): Լեա Էվային պարուրում ենք ծնողական ջերմ սիրով եւ հոգատարությամբ: Թեեւ հեռու ենք մեր հարազատներից, կարողանում ենք երկուսով հոգալ բոլոր հոգսերը”,-ասել է Աննան:

Վլադ Աբովյանը եւ Աննա Գեւորգյանը


Նա նաեւ նշել է, որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո էլ չի զլանում ամեն օր ամուսնու համար պատրաստել նրա սիրելի թխվածքներն ու այլ ուտեստներ.“Մի ձեռքով Լեային եմ գրկում, մյուսով` ճաշ պատրաստում:): Իհարկե, աղջիկս առավելագույն ուշադրություն է պահանջում”:

Ծնողներին արդեն հուզում է, թե ապագայում ինչ հետաքրքրություններ կունենա իրենց դուստրը.“Շատ կուզեի, որ Լեան մոտ լինի արվեստին: Ճանաչելով ամուսնուս` կարծում եմ` նա կցանկանա, որ աղջիկը հռչակավոր լինի, ասենք` հոլիվուդյան գերաստղ:)”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին