×


Աննա Գեւորգյանի երկրորդ դստեր առաջին լուսանկարները :)

Հաղորդավարուհի Աննա Գեւորգյանին շուտով կրկին կտեսնեք հեռուստաէկրանին արդեն որպես դերասանուհի: Արդեն պատմել ենք, որ «Ուրիշի հոգին» սերիալում նա կմարմնավորի  գլխավոր հերոսուհիներից մեկին` աշխատանքը համատեղելով երեխաների խնամքի հետ: BRAVO.am-ն օրերս լուսանկարել է Աննային` իր գեղեցիկ ընտանիքի հետ, որը վերջերս է համալրվել: Ի դեպ, սա երեք ամսական Հասմիկի առաջին ֆոտոշարքն է:):  

Աննա Գեւորգյանի ընտանիքը


«ԱՄՆ-ում երկար չմնացինք»

Ընդամենը վեց ամիս մնացինք Միացյալ Նահանգներում: Փորձաշրջան էր` հասկանալու համար կարող ենք այնտեղ ապրել, թե ոչ: Ամեն ինչ կատարյալ էր, միայն թե ամուսինս ծնողների կարոտին չկարողացավ դիմանալ: Ամեն դեպքում, մոտ թե հեռու ապագայում, բայց կվերադառնանք այնտեղ:

Աննա Գեւորգյանը եւ Վլադ Աբովյանը


«Մի քանի ամիս առաջ այդ մասին չէի էլ կարող երազել»

Նորածին Հասմիկին խնամում է դայակը, իսկ Լեային` հիմնականում ամուսինս: Նաեւ մայրս է շատ օգնում: Առաջին մեկ տարում երեխաների խնամքի հարցում ընդհանրապես օգնող չունեի, դժվար էր, իսկ այժմ Վլադը մեկուկես տարեկան Լեային կերակրում է, լողացնում, քնեցնում ու զբոսանքի տանում: Մի քանի ամիս առաջ այդ մասին չէի էլ կարող երազել, ուղղակի տղաներին ժամանակ է հարկավոր նոր դերին, նոր կոչմանը սովորելու համար:

Աննա Գեւորգյանը` երեք ամսական Հասմիկի հետ


Լեայի եւ Հասմիկի մասին 

Լեան երջանկության անսպառ աղբյուր է, անչափ բարի է, մարդամոտ, բայց կամակոր է եւ ցանկացած գնով ստիպում է իր ուզածն անել: Դե, փոքրիկն էլ` Հասմիկը, դեռ երեք ամսական է. միայն ուտում եւ քնում է:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին