×


Աննա Գրիգորյանը հրաժեշտ է տվել իր երկար վարսերին :)

Աննա Գրիգորյանը երկու օր առաջ հրաժեշտ է տվել երկար շեկ վարսերին՝ նախընտրելով կարճ սանրվածք ու նոր երանգ: Հաղորդավարուհի-մոդելը BRAVO-ի հետ զրույցում պատմել է, որ երկար մտածելուց հետո է որոշել փոխել սանրվածքը:

Աննա Գրիգորյանը


“Ամեն քայլ ծանրութեթեւ եմ անում, միանգամից որոշումներ չեմ կայացնում, բայց վարսերը կտրելն այդքան լուրջ ու խորքային հարց չէ: Կարծում էի՝ արժի կտրել, այդպես էլ վարվեցի. մի քիչ թեթեւ է պետք տանել: Համաձայն եմ, որ նախկին սանրվածքս ինձ ավելի էր սազում, ավելի կանացի էր, եւ մտադիր չեմ միշտ կարճ մազերով լինել, բայց չեմ ափսոսում, որովհետեւ կաճեն ու կվերականգնվեն”,-ասել է նա:

Աննա Գրիգորյանը


Աննայի խոսքով` նոր սանրվածքով ուշադրություն գրավելու նպատակ չուներ.“Ինձ ճանաչողները գիտեն, որ ավելի շատ ոչ թե արտաքինս, այլ իմ գործն եմ սիրում ցույց տալ, որպեսզի քննադատելիս էլ արածս աշխատանքը քննարկեն: Չնայած` կտրելուց առաջ ու հետո էլ հասկանում էի, որ փոփոխությունը խոսակցության առիթ կտա: Անկեղծ ասած` իսկապես ռիսկային էր, ես էլ դեռ չեմ հավատում, որ դա արեցի:)”:


Մեր հարցին, թե արդյոք վարսերը կարճ կտրելը սթրեսից ազատվելու քայլ է, Աննա պատասխանել է. “Պարզապես ոճափոխության ցանկություն ունեի: Եթե մարդ ուզում է սթրեսից ազատվել, սանրվածքը փոխելու փոխարեն ավելի լավ է խնդիրն իր ուղեղում լուծի, ներքուստ փոխվի. մազ կտրելը չի նպաստի սթրեսը հաղթահարելուն”:

Նա նաեւ կարծում է, որ մոդելի համար հետաքրքիր արտաքինն առավելություն է. “Ողջ աշխարհում պահանջված են թե՛ երկար, թե՛ կարճ վարսերով մոդելները: Քանի որ հայ մոդելները քիչ են, դժվար է ասել` այստեղ ինչպիսի արտաքինը պահանջարկ ունի: Գուցե լավ փոփոխությունների սկիզբ լինի: Ի դեպ, լուսանկարիչների կողմից արդեն մի քանի հրավեր ստացել եմ”:

BRAVO.am
Լուսանկարները՝ Աննա Գրիգորյանի անձնական արխիվից եւ
"Luxury" ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին