×


Աննա Դավթյան.«Ամուսինս ինձ միշտ նախատում է դրա համար»

Աննա Դավթյանը Երեւանում ամառային հանգիստը վայելելուց հետո վերադարձել է Մոսկվա եւ շարունակում է աշխատանքը «Понаехали» ռեալիթի-շոուում: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, որն իրականացվել է դիզայներ Գայանե Մարտիրոսյանի առաջարկով:

Աննա Դավթյանը


«Սիրով ընդունեցի, եւ շատ հաճելի համագործակցություն ստացվեց: Նախապես ոչինչ չենք պլանավորել. տեղում ենք ամեն ինչ որոշել: Գեղեցկուհիներից բաղկացած թիմը շատ արագ եւ պրոֆեսիոնալ էր աշխատում: Գայանեի հագուստներն ու աքսեսուարներն այլ շքեղություն են ստանում, երբ կրում ես: Կարծում եմ` մեր համագործակցությունը շարունակական կլինի»,-ասել է նա՝ հավելելով, որ նման ֆոտոշարքերն արվում են ծանոթանալու, հետագայում համագործակցելու համար, ինչու չէ, նաեւ արխիվի:

Աննայի համար տարբերություն չկա, թե որտեղ կիրականացվի նկարահանումը` տաղավարում, բնության գրկում, թե այլուր, համոզված է` հանուն լավ արդյունքի դերասանը պետք է պատրաստ լինի տարբեր դժվարությունների` նայած, թե ինչ կերպար է պահանջվում ստանալ:

Աննա Դավթյանը


Որքան էլ տարօրինակ հնչի, հաճախ նոր ֆոտոշարքեր ներկայացնող դերասանուհին առօրյայում գրեթե չի լուսանկարվում, չի սիրում եւ չի տիրապետում «սելֆի»-ին. «Ամուսինս ինձ միշտ նախատում է, որ տոն օրերին կամ այլ առիթներին չեմ լուսանկարվում, քանի որ հետո այդ օրվանից հուշ չեմ ունենում»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Իննա Շիմալյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW