×


Աննա Դավթյանը` Միլանից ժամանած մոդել :)

Շուրջ 4 տարվա դադարից հետո Աննա Դավթյանը կրկին նկարահանման հրապարակում է: Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ նկարահանվում է «Понаехали» հեռուստանախագծում:

Աննա Դավթյանը


«Առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Տարոն Պողոսյանից: Անվանումը, կարծում եմ, շատ բան է հուշում` ռեալիթի շոուի մոտիվներով հումորային սերիալ է 4 քույրերի մասին, ովքեր բնակվում են Ռուսաստանում: Ամեն օր նրանք իրենց տանը հյուրընկալելու են տարբեր ազգության հայտնիների»,-պատմել է նա: 

Աննան տեղեկացրել է, որ կմարմնավորի Միլանից ժամանած մոդելի.«Վառ եւ լավ կերպար է: Ինձ հետ աշխատելու են եւս երեք գեղեցկուհիներ` Աննա Հարությունյանը, Անի Զաքարյանը եւ Արփինե Դավիդովան, որոնք մինչ այս ոչ մի տեղ հանդես չեն եկել: Ամեն ինչ կանենք հայկական արվեստն ու մշակույթը պատվով ներկայացնելու համար»:

Անի Զաքարյանը


Դերասանուհին նշել է, որ կարոտել էր տանջալի, բայց իր համար շատ հաճելի գործընթացը: Ամեն ինչ այնքան հարազատ է իրեն, որ կարծես տեւական ընդմիջումը չէր էլ եղել:Նրա խոսքով` նկարահանումները ժամանակատար են, իսկ արդյունքը  էկրանին երեւացող րոպեներն են միայն: Իր բացակայության ժամանակ փոքրիկ Ադելի խնամքով զբաղվում են ամուսնու մայրիկն ու քույրիկները:

Աննա Հարությունյանը


Նախագիծը ռուսերեն է` հայերեն թարգմանությամբ: Աննան այժմ չի կարող ասել, թե որ հեռուստաընկերությամբ կցուցադրվի, սակայն նշել է, որ սերիալն էկրանին կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գարիկ Գորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին