×


Աննա Դովլաթյանի նվերը սիրելիին եւ Դավիթի արձագանքը:)

Աննա Դովլաթյանը սիրո տոների առթիվ յուրահատուկ նվեր է մատուցել ընտրյալին: Դերասանուհի-դիմահարդարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե ինչպես է արձագանքել Դավիթ Աղաջանյանը՝ տեսնելով իր նկարած դիմանկարը, նաեւ պատմել է, թե ինչպես են անցկացրել Սուրբ Վալենտինի տոնը:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


«Սիրում եմ նկարել: Հարմար լուսանկար ընտրեցի եւ գործի անցա՝ մտածելով՝ եթե լավ չստացվի, չեմ նվիրի: Բայց ընթացքում ինձ թվաց, որ լավ է ստացվում, ոգեւորվեցի ու երեք ժամում ավարտեցի»,-ասել է նա:

Հարցին՝ սերն է օգնել լավ արդյունքի հասնելու համար, Աննան պատասխանել է. «Գուցե, երբ մարդու հետ շփվում ես, գիտես ամեն միմիկան ու հայացքը, ավելի հեշտ է լինում այդ ամենը թղթին փոխանցելը»:

Աննա Դովլաթյանի նվերը սիրելիին


Նրա խոսքով՝ սիրելին շատ է հավանել անակնկալը.«Փաթեթավորումից արդեն գուշակում էր՝ ինչ է, նաեւ գիտեր, որ կարողանում եմ նկարել: Ասաց, որ շատ լավ է ստացվել: Սիրո տոնին միասին մի գեղեցիկ վայր գնացինք, այնուհետեւ զբոսնեցինք: Գիտեք, Դավիթը միշտ ասում է, որ միասին անցկացրած ցանկացած օրը տոն է, իսկ մնացածը ձեւականություն է. մարդ իր մեջ պետք է գտնի տոնի զգացողությունն ու ուրախությունը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին