×


Աննա Թովմասյան.«Անհանգիստ սպասում էի իմ ասպետին:)»

Արամեն եւ Աննա Թովմասյանն այս ամիս նշում են համատեղ կյանքի երեք տարին: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ հոբելյանը տոնել են մտերիմ մարդկանց շրջապատում.«Օրը երկուսիս համար էլ շատ կարեւոր ու հիշարժան է: Այն հիանալի անցկացրեցինք՝ բարի եւ ուրախ: Մեր միության օրը միշտ եմ հիշում. բոլոր աղջիկների պես ես էլ շատ հուզված ու անհանգիստ սպասում էի իմ ասպետին:)»:

Աննա Թովմասյանը եւ Արամեն


Ամուսինները միմյանց շնորհավորելուց բացի, փոխանակվել են նվերներով. «Առիթներին պիտանի իրեր ենք նվիրում, քանի որ լավ գիտենք` այդ շրջանում ինչ է անհրաժեշտ: Սիրում եմ սիրելիիս հաճելի նվերներ մատուցել, ինքն էլ` ինձ: Նվերն ինձ համար ավելի շատ ուշադրության նշան է, իսկ ես սիրում եմ ամուսնուս ուշադրության կենտրոնում պահել»,-ասել է Աննան:

Արամեի կինը խոստովանել է, որ ամուսնու կողքին անցկացրած տարիներն իր համար հեքիաթային են.«Կարծես, մի ամբողջ հավերժություն անցած լինի: Տպավորություն է, որ մենք միշտ միասին ենք եղել: Սիրով ու հոգատարությամբ լի տարիներ ենք ունեցել»:

Աննա Թովմասյանը եւ Արամեն


Ամեն օր միմյանց սեր խոստովանող ամուսինները վեճերի քիչ առիթներ են ունենում. «Բոլոր զույգերի նման մենք էլ տարաձայնություններ ունենում ենք, որոնք շատ շուտ հարթվում են: Հաշտության քայլն անում է նա, ով մեղավոր է լինում»:

BRAVO.am-ը շնորհավորում է Արամեին եւ Աննային՝ մաղթելով սիրով ու երջանկությամբ լի կյանք:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին