×


Աննա Խանչալյան.“Բարկացած չեմ, պարզապես չեմ սիրում անտեղի խոստում տվողներին”

Աննա Խանչալյանն օրերս իր մայրիկի եւ ընկերուհու հետ վերադարձել է Երեւան, իսկ առիթը “Հայաստանի ձայնը 2”-ի մասնակիցների  համերգն էր: Նախագծի հաղթողը BRAVO.am-ին պատմել է, որ մայրն առաջին անգամ ներկա է եղել իր երեւանյան ելույթին.“Այդ պատճառով ինձ համար պատասխանատու օր էր, կարեւորը՝ նրան շատ է դուր եկել մթնոլորտը: Երեք երգից մեկն ընտրել էի Հայկոյի կատարած “Կյանքի խաչվող ուղիներում” հայտնի գործը: Երբ գլխավոր փորձին երգեցի, մասնակիցները զարմացել էին իմ ընտրության վրա, բայց ես իմ ընտրությանը լուրջ էի վերաբերել եւ սիրով կատարեցի”:

Աննա Խանչալյանը


19-ամյա Աննան այս ամառն անց է կացրել Վրաստանում` ավագ քրոջ հետ երգելով ջազ-ակումբներում, նաեւ հյուրընկալել է իր երեւանյան ընկերուհիներին.“Քանի որ առաջին անգամ էին Թբիլիսիում, նրանց ցույց տվեցի հայտնի ու իմ սիրելի վայրերը: Մեկ շաբաթ մեր տանը մնացին, միասին շատ ուրախ ու հաճելի ժամանակ անցկացրինք”,-պատմել է նա եւ հավելել, որ գրեթե ամեն երեկո Թբիլիսիում հեծանիվ ու չմուշկ է վարում:

Աննա Խանչալյանը


Խոսելով ստեղծագործական նորությունների մասին՝ երիտասարդ երգչուհին անկեղծորեն պատմել է խոչընդոտների մասին.“Երգեր պետք է ձայնագրեի… Ուղղակի զարմանում եմ, որ մարդիկ իրենց խոստումը չեն կատարում, ես էլ չեմ սիրում նրանց հետեւից ընկնել: Ավելի լավ է երկարաձգվի, մեկ-երկու տարի հետո ինքս աշխատեմ ու ոչ մեկից կախում չունենամ: Հասկացել եմ, որ ինքս պետք է ամեն ինչին հասնեմ. այստեղ գնահատում են դրսում կայացած ու հայտնի դարձածներին: Բարկացած ու հիասթափված չեմ, պարզապես չեմ սիրում անտեղի խոստում տվողներին, անարդարություն տեսնելիս շատ եմ ազդվում: Ես անպայման կձայնագրեմ երգերը, ուղղակի որոշ ժամանակով հետաձգում եմ, քանի որ մեծ պլաններ ունեմ”:

BRAVO.am
Լուսանկարները՝ Աննա Խանչալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին