×


Աննա Խաչատրյան. “Թող ինձ հիշեն այնպիսին, ինչպիսին կամ իրականում”

Երկարատեւ դադարից հետո Աննա Խաչատրյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, որի պրեմիերան կկայանա շուտով: Երգչուհին ձայնագրել է Անի Ամիրյանի` տարիներ առաջ կատարած “Նորից” երգը, որի հեղինակը Տաթեւ Ստեփանյանն է.“Քանի որ Անին այլեւս չի երգում, այդ երգը նվիրել է ինձ: Մի անգամ, երբ միասին գեղեցկության սրահում էինք, իմ գործերից հարցրեց, պատասխանեցի, որ դեռ լավ երգ չեմ գտել, փնտրտուքի մեջ եմ, առաջարկեց այդ երգը կատարել, ես էլ սիրով համաձայնեցի”,-BRAVO.am-ին հայտնել է նա:

Աննա Խաչատրյանը` նոր տեսահոլովակի նկարահանումներին


Հին երգը նորովի գործիքավորել է Նիկ Էգիբյանը, Աննան էլ հույս ունի, որ իր վերադարձը “Նորից”-ով դրական կընդունվի.“Կարծում եմ` հատկապես երիտասարդները կհավանեն: Դեմ չեմ լինի, որ վերադարձս բուռն լինի, բայց ոճային փոփոխություն չեմ արել. թող ինձ հիշեն այնպիսին, ինչպիսին կամ իրականում:  Երգչուհիները հաճախ կերպարանափոխվում են, երբ չեն կարողանում երգով հետաքրքրել: Եթե որոշ մարդկանց իմ արտաքինը դուր չի գալիս, խնդիր չկա, թող չնայեն, միեւնույն է` կա մարդկանց տեսակ, որ ինչ էլ անես, չես գոհացնի: Քանի դեռ նայում եմ հայելուն եւ ինձ այս սանրվածքով դուր եմ գալիս, չեմ փոխվելու”:

Ռիթմիկ երգի տեսահոլովակը նկարահանվել է երեւանյան ակումբներից մեկում, ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է.“Զանգվածային տեսարաններ կան, նաեւ` գլխավոր հերոս: Դեռ չեմ պատմի սյուժեն, միայն կասեմ, որ անակնկալ վերջաբան ունի”:

Աննա Խաչատրյանը


Երաժշտական դադարի ընթացքում երգչուհին մի քանի երկիր է ճամփորդել, եղել է Անգլիայում, Մոնտենեգրոյում, Խորվաթիայում եւ Ռուսաստանում.“Մայիսին 20 օր վայելել եմ իմ սիրելի Լոնդոնը` եղբորս հետ թափառելով փողոցներով, որից հետո ընտանիքով հանգստացել ենք Մոնտենեգրոյում: Այս տարին ավելի շատ արձակուրդային էր ինձ համար, բայց աշնանը կփորձեմ ավելի լավ աշխատել ու հաճախ ելույթ ունենալ”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աննա Խաչատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին