×


Աննա Հարությունյանն այսօր իր 25-ամյակը չնշելու կարեւոր պատճառ ունի

Այսօր` հունվարի 16-ին, Աննա Հարությունյանի ծննդյան օրն է: Նախորդ տարի 24-ամյակն ընկերուհիների հետ տոնելուց հետո հոբելյարը ցանկություն ուներ այս անգամ մեծ խնջույք կազմակերպել, սակայն BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր վարպետի` Արմեն Մազմանյանի` օրեր առաջ կյանքից հեռանալու պատճառով չի նշում տարեդարձը եւ լռությամբ ցանկանում է հարգել նրա հիշատակը:

Աննա Հարությունյանը


Դերասանուհին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանել է Արմեն Մազմանյանի կուրսում եւ առ այսօր աշխատում է նրա հիմնադրած “Գոյ” թատրոնում.“Անկախ մեր կամքից այսպես ստացվեց, Մազմանյանին անպայման պետք է հրավիրեի... Առանձնապես ծնունդը մեծ շուքով նշողներից չեմ, բայց 25-ամյակն ինձ համար կարեւոր էր, քանի որ ենթագիտակցորեն կյանքի նոր փուլ եմ մտնում: Կարծում էի` նա էլ ներկա կլինի… Հասկացա, որ նախապես պետք չէ պլանավորել, այլապես հակառակն է ստացվում”:

Աննան տարեդարձն անց է կացնում սիրելիի եւ մտերիմների հետ.“Անձնական կյանքումս ամեն ինչ կարգին է, բազմաթիվ նվերներով եւ հոգատարությամբ նա իմ տրամադրությունը բարձրացրեց”:

Աննա Հարությունյանը


Ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ ու մաղթանքներ` դերասանուհին ինքն իրեն նախեւառաջ մաղթում է առողջություն.“Արմեն Մազմանյանի մահն ինձ վրա հետք է թողել. հասկանում ես, որ կյանքից թանկ մեկ էլ կյանքն է, պետք է առողջ լինես, որ հնարավորինս լիարժեք ապրես: Ինչպես Սարոյանն է ասել` կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Հուսով եմ, որ կլինեմ ավելի ողջախոհ եւ առավել կգնահատեմ ինձ շրջապատող մարդկանց: Հետո շատ ես ափսոսում չասված խոսքերիդ համար. կարող էի բազմիցս զանգել իմ ուսուցչին, բայց երբեմն դա չեմ արել, ինչի համար ափսոսում եմ…”:

BRAVO.am-ը շնորհավորում է Աննա Հարությունյանին` մաղթելով երջանկություն, ստեղծագործական վերելքներ եւ, իհարկե, առողջություն:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի
եւ Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին