×


Աննա Մանուչարյան.«Ամեն տարի ծննդյանս օրվա մի մասը նրան եմ նվիրում»

Աննա Մանուչարյանը դարձել է 30 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ տարեդարձի առթիվ հաճելի անակնկալ են մատուցել ընկերները. «Քանի որ կլոր տարեթիվ էր, չէի կարող չնշել, բայց նույնիսկ չհասցրի էլ մտածել կազմակերպելու մասին. նրանք իմ փոխարեն ամենն արել էին, ես պարզապես հյուր էի: Շատ յուրահատուկ օր էր, լավ քեֆ ենք արել եւ ուրախացել: Հաստատ չեմ մոռանա»:

Աննա Մանուչարյանը


Հոբելյարի խոսքով՝ իր ծննդյան օրերը հիմնականում սովորականի պես են անցնում.«Այդ օրն առանձնահատուկ ապրումներ չեմ ունենում: Նույնիսկ, երբ զգում եմ՝ աղջիկս նվերի գումար է հավաքում, ասում եմ, որ չանհանգստանա: Արփին ինձնից քառապատիկ շատ է ուրախանում ու անհամբերությամբ սպասում: Արդեն մի քանի տարի է՝ ծննդյանս օրվա առաջին մասն իրեն ու ընկերներին եմ նվիրում. ժամանցի վայրերից մեկն ենք գնում, խաղում եւ ուրախանում»:

Աննա Մանուչարյանը՝ դստեր հետ


Դերասանուհին նշել է, որ այս տարի շատ սպասված նվեր է ստացել, իսկ տորթի մոմերը փչելիս անձնական երազանք է մտապահել: Երկու դեպքում էլ նախընտրել է մանրամասներ չհայտնել:): 

Աննան շարունակում է խաղալ «Քարե դարդ» սիթքոմի երրորդ եթերաշրջանում, վերջերս նկարահանվել է նաեւ Միքայել Պողոսյանի «Լորիկ» գեղարվեստական ֆիլմում.«Քասթինգին ինձ շատ էին հավանել որպես դերասանուհի, սակայն չէին կողմնորոշվում՝ ում կերպարում կլինեմ: Տարբեր դերեր էի փորձում, եւ ընտրվեց Կարինի կերպարը: Խնամված, վառվռուն արտաքինով աղջիկ է, ընկերուհու՝ Չինարի հակապատկերը: Կարինն ամեն ինչ անում է, որ Չինարն ավելի ինքնավստահ, խնամված լինի ու, որպես կին, գտնի իր տեղը կյանքում»:

Աննա Մանուչարյանը եւ Միքայել Պողոսյանը՝ «Լորիկ» ֆիլմի նկարահանումներին


Դերասանուհին այս ֆիլմում նկարահանվելը կարեւոր փորձառություն է համարում.«Թեեւ իմ կերպարը ծավալվելու հնարավորություն չէր տալիս, փոքր դեր էր, բայց շատ ուրախ եմ, որ աշխատեցի Միքայել Պողոսյանի հետ: Ֆիլմի ստեղծագործական կազմից շատ բան եմ սովորել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին