×


Աննա-Մարիա Գալոյանը 5 ամիս կանցկացնի բանտում

Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրենցից քաղաքական ապաստան խնդրած Աննա-Մարիա Գալոյանին արտահանձնել են Էստոնիային, եւ փետրվարի 18-ից նա իր պատիժն է կրում Տալլինի բանտում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Աննա-Մարիա Գալոյանը


Հիշեցնենք, քաղաքական գործիչ, “The Baltic Times” թերթի քաղաքական մեկնաբան Աննա-Մարիա Գալոյանը մեղավոր է ճանաչել “Էստոնիայի եվրոպական շարժում” կազմակերպության միջոցները ոչ նպատակային վատնելու համար: Հետաքննության արդյունքների համաձայն` նա կազմակերպության գումարներով հոգացել էր անձնական կարիքները, թանկարժեք հագուստների եւ զարդերի ծախսերը թաքցնելու նպատակով կեղծել էր որոշ փաստաթղթեր:

էստոնական դատարանը Գալոյանին դատապարտել է 1 տարի եւ 10 ամիս ազատազրկման, որից միայն 5 ամիսն է նա անցկացնելու բանտում:

Աննա-Մարիա Գալոյանը` սիրելիի հետ


Աննա-Մարիա Գալոյանը կրթությամբ քաղաքագետ է, եղել է Բարեփոխումների կուսակցության անդամ է, 2010 թվականին մերկացել է էստոնական “PlayBoy”-ի համար, վերջին երեք տարին բնակվում էր Լոնդոնում:

BRAVO.am
Աղբյուրը` Lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին