×


Աննա Պանին ո՞ւմ է երեւանյան ակումբ բերել :)

Բեյրութահայ թմբկահար եւ պարող Ալբերտ Բոյաջյանն օրերս ելույթ է ունեցել “Յանս” ակումբում: Արեւելյան երկրներում իր երաժշտական-պարային շոուներով հայտնի մեր հայրենակիցը ներկաների համար հնչեցրել է հարվածային գործիքների ռիթմերով համեմված եվրոպական ու արաբական հիթեր:

Սիաննա Հովհաննիսյանը, Ալբերտ Բոյաջյանը եւ Աննա Պանին


Երաժշտի երեւանյան այցն ու համերգը կազմակերպել էին դերասանուհի, դիջեյ Աննա Պանին եւ գործընկերուհին` Սիաննա Հովհաննիսյանը: Այստեղ գտնվելու 4 օրվա ընթացքում Ալերտ Բոյաջյանը շրջել է մայրաքաղաքում եւ դրական տպավորություններ ստացել: Նա բեյրութահայերին բնորոշ հայերենով BRAVO.am-ին հայտնել է, թե հայրենիքում համերգային բոլոր պահանջները մի կողմ է դրել.“Բոլորը խոսում են հայերեն, ոչ մի տեղ չեմ լսած այսպիսի բան:): Լավ տեղեր գնացինք, հետաքրքիր երաժիշտների հետ ծանոթացա, հաճելի օրեր ունեցա”:

Բեյրութահայ երաժիշտ Ալբերտ Բոյաջյանը


Երեկոյի բացումը վստահված էր “Allusion” խմբի երաժիշտներին եւ մեներգչուհի Սրբուհի Սարգսյանին: Սոուլ, ջազ, փոփ երաժշտության նրանց էներգետիկ կատարումները հանդիսատեսին բարձր տրամադրություն հաղորդեց, իսկ հատուկ հյուրի ելույթի ժամանակ սրահը վերածվեց պարահրապակի: Ալբերտի հետ բեմում էր նաեւ Աննա Պանին, իսկ համերգը էլեկտրոնային ռիթմերով եզրափակել է դիջեյ Night Apostle-ը:

Սրբուհի Սարգսյանը եւ Ալբերտ Բոյաջյանը


Ալբերտն առաջին անգամ Հայաստան է եկել 14 տարեկանում` “Արեգ” մանկապատանեկան թատերախմբի կազմում.“Սիրով նորից կվերադառնամ: Միքսում եմ սիրված ստեղծագործություններ` ավելացնելով թմբուկների հնչյուններն ու իմ պարը: Մեծ բեմերում նվագելուց առաջ հայրենիքիս անունն եմ տալիս”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին