×


Աննայի եւ Վլադի քաղցր, բայց երբեմն հոգնեցնող զբաղմունքը :)

Աննա Գեւորգյանը շուրջ կես տարի է` վայելում է մայրության բերկրանքը: Ամուսնու հետ Միացյալ Նահանգներ տեղափոխված հաղորդվարուհու դուստրը` Լեան, նրան ձանձրանալու առիթ չի տալիս: Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նորաթուխ մայրիկը, իր օրը հագեցած է թեեւ քաղցր, բայց նաեւ երբեմն հոգնեցնող զբաղմունքով:

Աննա Գեւորգյանը` դստեր հետ


Բարդ շրջանը նրա համար արդեն անցյալում է.“Երեխայի խնամքի հարցում ամենածանրն առաջին երկու ամիսն են, որ արդեն հաղթահարել ենք: Դուստրս 6 ամսական է, եւ նրա հետ օր օրի ավելի հետաքրքիր է դառնում առօրյաս: Կստեմ, եթե ասեմ` չեմ հոգնում, ամեն դեպքում, երբ հայացք եմ գցում նրա հրեշտակային մաքուր աչքերին, աշխարհում բացի իրենից, ամեն ինչ ոչինչ է թվում”:

Վլադ Աբովյանը` դստեր հետ


Ի դեպ, նման զգացողություն էլ փոքրիկն է ունենում, երբ տեսնում է հայրիկին:). “Աղջիկս այդ պահին ամենից մեծ հիացմունքն ու հրճվանքն է ապրում: Մենք էլ, որպես ծնողներ, դադարել ենք ապրել մեր հետաքրքրություններով. սիրո եւ պատասխանատվության զգացումն այնքան խոր է, որ կյանքն ու առօրյան պտտվում են միայն մեր դստեր շուրջ”,-նշել է Աննան:

Աննա Գեւորգյանի եւ Վլադ Աբովյանի 6 ամսական դուստրը` Լեան


Նրա խոսքով` սիրելի ամուսինը մշտապես օգնում է Լեայի խնամքի հարցում.“Վլադը չափազանց հոգատար հայր է: Նույնիսկ մայրական բնազդից ավելի խոր է նրա անհանգստությունն ու հոգատարությունը: Դեռ չենք կողմնորոշվում, թե Լեան ում է նման, ամեն դեպքում շուրթերը հայրիկինն են: Բացի այդ, արդեն մեկ տարեկանի հագուստ է կրում: Հուսով եմ` հայրիկի պես 2 մետր հասակ չի ունենա:)”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW