×


Անուշիկ Ալավերդյանը՝ ամուսնության 3-ամյակի եւ դստեր մասին

Անուշիկ Ալավերդյանի եւ Կարեն Մամիկոնյանի ընտանիքը երեք տարեկան է: Ամուսնության օրն այս տարի նրանք նշել են իրենց փոքրիկի՝ Մայայի հետ: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին խոսել է տոնական օրվա, լիարժեք ընտանիք ունենալու եւ աշխատանքային ամռան մասին:

Անուշիկ Ալավերդյանի եւ Կարեն Մամիկոնյանի ընտանիքը


«Մեր փոքրիկ ընտանիքով որոշեցինք քաղաքից դուրս գնալ, շոգից կտրվել եւ հաճելին համատեղել օգտակարի հետ: Եղանք Պարզ լճում, շատ լավ օր անցկացրինք եւ հոգնած տուն վերադարձանք»,-պատմել է նա:

Երգչուհին ասել է, որ նախորդ երկու տարիներին երաժիշտ ամուսնու հետ երկուսով են նշել ամուսնության օրը, իսկ այս տարի առաջին անգամ դուստրը միացել է իրենց.«Չեմ կարող ասել, թե այդ օրը մեր պսակադրությունն ենք հիշում, դրանից ենք խոսում, քանի որ մեր լավ ու հետաքրքիր հարսանիքի մասին հաճախ ենք խոսում առանց առիթի եւ նույնիսկ լուսանկարներն ենք նայում»:

Անուշիկ Ալավերդյանը՝ դստեր հետ


Անուշիկի խոսքով՝ լիարժեք ընտանիք ունենալը երջանկություն է.«Եթե մարդիկ սիրում եւ գնահատում են միմյանց, արդեն ընտանիքը կարող է համարվել լիարժեք: Բացի այդ, մեր տանը կա նաեւ Մայան, ում հետ փորձում ենք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել: Մեր աշխատանքը, կարելի է ասել, չի խանգարում փոքրիկի հետ շփվելուն, քանի որ հիմնականում երեկոյան ժամերին ենք զբաղված, երբ նա քնած է լինում»,-ասել է նա՝ պատմելով դստեր մասին. «Աշխույժ, ակտիվ, զարգացած, տաղանդավոր եւ շատ չարաճճի է մեր Մայան»:

Այս ամառը երգչուհու համար աշխատանքային կանցնի.«Առայժմ հանգստի հետ կապված ծրագրեր չկան: Շատ ձայնագրություններ ունեմ, բացի այդ, մի շարք նախագծեր ենք իրականացնելու, որոնք հանդիսատեսի դատին կհանձնենք վիդեո տարբերակով»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին