×


Անուշիկ Ալավերդյանի 28-ամյակի անակնկալներն ու դստեր հետ նոր ֆոտոշարքը

Անուշիկ Ալավերդյանն այսօր նշում է 28-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին ոչ միայն պատմել է տոնական օրվա մասին, այլեւ տրամադրել է ընտանեկան նոր ֆոտոշարքը, որն իրականացրել են օրերս:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանն` իրենց դստեր հետ


Երիտասարդ մայրիկն ասել է, որ ամեն ամիս պարտադիր լուսանկարվում է աղջկա հետ.«Քանի որ նա շատ արագ է մեծանում, փոխվում, փորձում եմ լուսանկարներով պատմություն ստեղծել»:

Անուշիկն այս տարեդարձը որոշել է անցկացնել ամուսնու եւ դստեր հետ.«Շատ եմ սիրում ծննդյանս օրը, ամեն տարի նշել եմ ընկերներիս հետ, տոն եմ կազմակերպել, բայց այս անգամ Մայայի գոյությամբ որոշեցի պասիվ օր ունենալ. ընտանիքով կզբոսնենք ու լավ ժամանակ կանցկացնենք»:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանն` իրենց դստեր հետ


Հոբելյարը տարեդարձի առթիվ առաջին շնորհավորանքը ստացել է Փարիզում բնակվող քույրիկից.«Ամուսինս չեղավ առաջինը, քանի որ այդ պահին բեմում էր` «Ռեինկարնացիա»-ի համերգին: Բալիկիս քնացնելուց հետո ես էլ գնացի ակումբ, որտեղ էլ միասին նշեցինք»:

Անուշիկին առավոտյան անակնկալ են մատուցել ծնողները.«Նրանք ինձ համար շատ գեղեցիկ տորթ էին գնել, որի մոմերը փչելիս մտապահեցի ինձ համար ամենակարեւոր երազանքը`  միշտ առողջ լինենք»:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանն` իրենց դստեր հետ


Ամուսնու նվերը երգչուհին նախընտրել է գաղտնի պահել, բայց ասել է, որ հինգ ամսական դուստրն իր խելոք լինելով է շնորհավորել մայրիկին:):

BRAVO.am-ը շնորհավորում է Անուշիկին եւ ամենայն բարիք մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոբերտ Քոլոյանի

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW