×


Անուշիկ Ալավերդյանի դստեր առաջին լուսանկարները :)

Մեկ ամիս է` Անուշիկ Ալավերդյանը եւ Կարեն Մամիկոնյանը վայելում են ծնող լինելու հաճույքը: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, թե փոքրիկն ինչպես է փոխել իրենց կյանքը, եւ ինչու են նրան հենց Մայա անվանակոչել.«Երբ իմացանք, որ աղջիկ է ծնվելու, սկսեցինք անուններ ընտրել: Երկար ժամանակ չէինք կողմնորոշվում մի քանի տարբերակի միջեւ, եւ վերջնական ընտրությունը կատարեց ամուսինս»:

Անուշիկ Ալավերդյանը եւ Կարեն Մամիկոնյանն ` իրենց դստեր հետ


Ամուսնությունից հետո զույգն առանձին է ապրում եւ սկզբնական շրջանում երեխային խնամելու հարցում օգնության կարիք շատ է ունեցել.«Այդ հարցում մեզ օգնում են մեր ընտանիքները: Դեռ ապրում ենք Մայայի ռեժիմով. շատ փոփոխական է, բայց աստիճանաբար ամեն բան կարգավորվում է: Ճիշտ եմ համարում քառասունք պահելը, եւ հետեւում ենք այդ ավանդույթին»:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանն` իրենց դստեր հետ


Նորաթուխ մայրիկի խոսքով` դստեր շնորհիվ այսօր շատ երջանիկ են.«Ընտանիքս լիարժեք է դարձել, էլ ավելի է ուժեղացել սերն ու հարգանքը»: Երգչուհին նաեւ նշել է, որ Մայային հիմնականում իրեն են նմանեցնում.«Ինքս էլ եմ այդպես կարծում, բայց դեռ շատ կփոխվի»:

BRAVO.am-ը Մայային եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին