×


Անուշիկ Ալավերդյանն ու Կարեն Մամիկոնյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները :)

Այսօր` հուլիսի 22-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երեւանյան գործակալություններից մեկում երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ու դաշնակահար Կարեն Մամիկոնյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


ԶԱԳՍ-ի պաշտոնական արարողությանը ներկա են եղել նրանց մտերիմ ընկերները, ինչպես նաեւ կնքահայրն ու կնքամայրը` Արեւիկ Ալավերդյանն  ու Հայկ Շահբազյանը:

BRAVO.am-ի հետ զրույցում Անուշիկը քիչ առաջ պատմել է, որ հրաշալի զգացողությամբ ստորագրել են իրենց համատեղ կյանքի փաստաթուղթը.“Շատ երջանիկ ենք: Ես ու Կարենը մեր հարաբերություններին սկզբից էլ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվել: Շուտ էինք որոշել ԶԱԳՍ գնալ, սպասում էինք Ֆրանսիայից մեր քավորի վերադարձին”:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


Շուտով կկայանա զույգի պսակադրությունը, երգչուհին կկրի իր ճաշակով հարսանեկան զգեստ, որն այժմ կարվում է: Հարսանեկան լուսանկարներին սպասեք նաեւ BRAVO.am-ում:):

BRAVO.am
Լուսանկարները` Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին