×


Անուշիկ Մանուկյան.«Կյանքս փոխվել է 180 աստիճանով»

Ռեփեր Արարատ 94-ի(Robby El Sol) եւ պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանի` 2015-ի հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած հարսանիքի մասին պատմել ենք: Ամուսինները բնակվում են Փարիզում, որտեղ եւս Անուշիկը փորձում է քայլեր անել որպես պարուհի եւ մոդել: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է նորաստեղծ ընտանիքի եւ առօրյայի մասին:

Ռոբերտը եւ Անուշիկը


Անուշիկի հիմնական զբաղմունքն ֆրանսերենի ամենօրյա պարապմունքներն են. «Բայց վերջերս Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի առթիվ Փարիզի հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ ազգագրական երգերի բարեգործական համերգ, որի ընթացքում Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր եւ «Արմեններ» համույթի գեղարվեստական ղեկավար Սամվել Գալստյանի շնորհիվ ներկայացա երկու պարով: Նույն միջոցառումը հաջորդ օրը կայացավ նաեւ մեկ այլ քաղաքում»,-ասել է նա` նշելով, որ պատրաստվում է պարային խումբ ստեղծել Փարիզում:

Որպես մոդել էլ Անուշիկը վերջերս համագործակցել է իսպանական բրենդերից մեկի հետ` ներկայացնելով նոր հավաքածու. «Հանդերձներում միաձուլված են ազգային դետալներն ու ժամանակակիցը: Առաջիկայում կրկին կհամագործակցենք»:

Անուշիկ Մանուկյանը


Անդրադառնալով ամուսնական կյանքին` պարուհին ասել է.«Փոխվել է ամեն ինչ, այն էլ` 180 աստիճանով:): Ամուսնությունը ոչ թե մարդուն է փոխում, այլ կյանքը, ուղղակի պետք է հաղթահարել եւ առաջ ընթանալ: Աշխատանքից հետո ամուսնուս հետ զբոսնում ենք Փարիզի կենտրոնում եւ փոքր-ինչ լիցքաթափվում: Փարիզը գիշերային ժամերին շատ ռոմանտիկ է եւ գեղեցիկ»:

Անուշիկը խոստովանել է, որ զբաղվածության պատճառով չի հասցնում նույնսիկ խոհանոցում լինել.«Երբ տուն եմ գալիս, սկեսուրս ամեն բան պատրաստած է լինում, ինչի համար շատ շնորհակալ եմ»: Զույգը երեխա ունենալու մեծ ցանկություն ունի.«Սպասում ենք Աստծո կամքին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անուշիկ Մանուկյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին