×


Անջելինա Ջոլին. “Այլեւս չեմ կարող երեխա ունենալ”

Աշխարհի ամենագեղեցիկ, սեքսուալ ու հաջողակ կանանցից Անջելինա Ջոլին հանդես է եկել հայտարարությամբ, թե հեռացրել է ձվարաններն ու այլեւս չի կարող երեխա ունենալ: Դերասանուհին այս քայլին դիմել է քաղցկեղի առաջացումն ու հետագա զարգացումը կանխարգելելու նպատակով:

Անջելինա Ջոլին


“Այլեւս չեմ կարող երեխաներ ունենալ: Եվ կանխատեսում եմ ֆիզիկական որոշակի փոփոխություններ: Միայն արգանդս չեմ հեռացրել, որովհետեւ հարազատներիցս որեւէ մեկն այդ օրգանի հետ խնդիրներ չի ունեցել”,-այս մասին Անջելինան հայտնել է “The New York Times”-ին:

Անջելինա Ջոլին


Հիշեցնենք, քաղցկեղի զարգացումը կանխարգելելու համար դերասանուհին նախորդ տարի հեռացրել է կրծքերը` դրանք փոխարինելով իմպլանտանտներով: 6 երեխայի մայրը հայտնել է, որ ցանկանում է հնարավորինս երկար ապրել` նրանց կողքին լինելու, մեծացնելու, նաեւ թոռներին տեսնելու համար:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին