×


Աշխարհահռչակ կտավները` «Շանել» լաքերով

«Շանել» նորաձեւության տան մարքեթինգային խումբն ինչպես միշտ աչքի է ընկնում իր հետաքրքիր եւ ստեղծագործ մտքերով: Եվս մեկ անգամ հանրության ուշադրությունն իր վրա սեւեռելու նպատակով «Շանելն» այս անգամ օգտագործում է ամենակալ «արվեստ» գործիքը:

«Գույնն արվեստ է. Հարգանքի տուրք Վասիլի Կանդինսկուն»


Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մեկնարկել է «Գույնն արվեստ է» (Color is the art)  վիրտուալ ցուցահանդես-ծրագիրը: Գաղափարի նպատակն է վերարտադրել աշխարհահռչակ մի շարք կտավներ` ներկերի փոխարեն օգտագործելով ... ուշադրություն ... «Շանել» լաքերի նոր հավաքածուն:

«Գույնն արվեստ է. Հարգանքի տուրք Ռենե Մագրիտին»


Կտավների հեղինակներին գուշակելը դժվար չէ` օպ-արտի հիմնադիր Վիկտոր Վազարելի, սյուրռեալիստ Ռենե Մագրիտ, աբստրակտ արվեստի հսկաներ Կանդինսկի եւ Մոնդրիան, Մալեւիչ եւ Քալդեր, ժամանակակից արվեստագետ Քլոդ Վիալա:

«Գույնն արվեստ է. Հարգանքի տուրք Ջեքսոն Պոլլոքին»


Նշենք, որ կտավների շանելյան բնօրինակները կցուցադրվեն Դուբայի «Harvey Nichols» խանութ-սրահում մինչեւ  հուլիս:

Տեքստը` Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` «Շանել»-ի կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին