×


Աշոտ Հակոբյանի դստեր հեքիաթային 3-ամյակը

Դերասան Աշոտ Հակոբյանի եւ BRAVO.am-ի լրագրող Արեւիկ Իսաջանյանի դուստրը 3 տարեկան է: Երջանիկ ծնողները փոքրիկի օրը հեքիաթի են վերածել, չարաճճի Էմիլին էլ շատ բարձր տրամադրություն է ունեցել:). «Աղջիկս հաստատ գիտակցում էր, որ իր օրն է եւ բոլորը եկել են իր հեքիաթին մասնակցելու: Ինչպես միշտ, իր տարերքի մեջ էր՝ ակտիվ, աշխույժ, անկաշկանդ:): Շատ լավ եւ գունեղ օր անցկացրինք մեր ընկերների, բարեկամների եւ նրանց բալիկների հետ: Երբ մեծանա, համոզված եմ, լուսանկարներին նայելով, կզգա այդ օրվա ջերմությունը»,- ասել է Աշոտը:

Աշոտ Հակոբյանի ընտանիքը


Տոնական օրվա կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվել է դերասանի կինը. «Գունապնակի ամենավառ եւ աղջկական երանգներն էինք ընտրել նրա տոնը ներկելու համար: Կնոջս օգնել է մեր ընկերներից դիզայներ Մարիամը:  Բոլոր աքսեսուարները դիզայներն էր պատրաստել, իսկ աղջկաս զգեստի հեղինակը կինս է: Ոչ թե որեւէ թեմա էինք ընտրել այս կամ այն մուլտֆիլմից, հեքիաթից, այլ փորձել էինք Էմիլիի հեքիաթը ստեղծել»:

Էմիլիի 3-ամյակի խնջույքին


Ծնողները օգնել են աղջնակին փչել տոնական տորթի մոմերնն ու երազանք մտապահել.«Մեզ համար հատուկ պահ կամ ժամ չկա նրա համար երազանք պահելու: Միշտ էլ ուզում ենք, որ մեր աղջիկն առողջ լինի, մանկությունը գունեղ անցնի եւ ապրի խաղաղ հայրենիքում»:

Էմիլիին շնորհավորելու էին եկել ընտանիքի մտերիմներն ու հարազատները. «Աղջկաս ճանաչողներն իրենց նվերներով ամեն ինչ արել են, որ նա թիթիզ եւ տարբերվող կերպարների պակաս չունենա: Խաղալիքներից, հագուստից բացի, շատ ուրախ եմ, որ այս տարի բազմաթիվ գրքեր եւ գրաճանաչ դառնալու պարագաներ ենք նվեր ստացել»:

Նոնա Թելոյանը՝ որդու հետ` Էմիլիի տարեդարձին


Խոսելով ստեղծագործական նորություններից՝  Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասանը նշել է.«Սեպտեմբերից բացվում է նոր թատերաշրջանը: Կլինեն ինչպես խաղացանկային ներկայացումներ, այնպես էլ պրեմիերաներ: Նաեւ կշարունակվեն մեր հյուրախաղերը Հայաստանի մարզերով: Բացի դա, այս աշնանը կտոնենք իմ «Երիտասարդ թատերախմբի» հոբելյանական 10-ամյա գործունեությունը: Հեռուստատեսային առաջարկներ եւս կան, որոնց մասին խոսելը դեռ վաղ է»:

Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW