×


Աշոտ Ղազարյանի 66-ամյակին ծնվել է նրա անունը կրող թոռնիկը :)

Այսօր Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է եւ նա ստացել է իր տարեդարձի ամենամեծ նվերը. լույս աշխարհ է եկել հումորիստ-դերասանի չորրորդ թոռնիկը: Հոբելյարը քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ որդին՝ Արմանը, առավոտյան հայր է դարձել, եւ տղան կրում է պապիկի անուն-ազգանունը:):

Աշոտ Ղազարյանը` կնոջ հետ


Ժողովրդական արտիստը դարձել է 66 տարեկան, ուրախ է, որ այսուհետեւ նշելու կրկնակի առիթ ունի.“Ուղիղ կեսգիշերին տղաս ու հարսս եկան մեր տուն ծնունդս շնորհավորելու, առավոտյան էլ արդեն ծննդատանն էին: Թոռնիկիս դեռ չեմ գրկել, միայն լուսանկարով եմ տեսել: Այսօր ստացա կյանքիս ամենաթանկ նվերը: Երեկոյան մտերիմներով կհավաքվենք, կնշենք ու կխմենք”:

Աշոտ Ղազարյանը` "WAEA" մրցանակաբաշխությանը


Հավելենք, որ նա օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ մասնակցում էր “World Armenian Entertainment Awards” ամենամյա մրցանակաբաշխությանը:

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Աշոտ Ղազարյանի անձնական արխիվից




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW