×


Առաջնեկի ծննդին սպասող Միքայել Ոսկանյանն ու կինը՝ BRAVO.am-ի ֆոտոշարքում

Թառահար Միքայել Ոսկանյանն ու կին՝ Լուսինը, շուտով ծնողներ կդառնան։ Նրանց առաջնեկը լույս աշխարհ կգա ընդամենը մի քանի օրից: Մինչ այդ BRAVO.am-ը հյուրընկալվել է նրանց տանը ու լուսանկարել որդու ծննդին սպասող երջանիկ զույգին.«Անվան մի քանի տարբերակ ունենք, վերջնական դեռ չենք ընտրել։ Արդեն գնել ենք մահճակալն ու անհրաժեշտ իրերը, միայն մանկասայլակը չենք հասցրել։ Իմ ու կնոջս  ծնողների առաջին թոռնիկն է, բոլորը սպասում են, ինչպես մայրս է ասում, սրտատրոփ:)»:

Միքայել Ոսկանյանը՝ կնոջ հետ


«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ խումբը 2016-ին ելույթ է ունեցել եվրոպական մի շարք քաղաքներում, այս տարվա հրավերներն էլ բանակցային փուլում են. «ԱՄՆ-ի մի քանի քաղաքում շրջագայության առաջարկ ունենք, կնվագենք ոչ միայն հայերի համար։ Նաեւ հրավերներ կան Չեխիայի ու Պորտուգալիայի երաժշտական փառատոններից: Կարիերայի տեսանկյունից մեզ  համար նախընտրելի է միջազգային փառատոններին մասնակցելը, քանի որ ճանաչում ու նոր հնարավություններ ենք ձեռք բերում, դրական հետք է թողնում»,-մեզ հետ զրույցում նշել է Միքայելը:

Լուսինը խմբի հանրային կապերի պատասխանատուն է, հղիության ընթացքում էլ ներկա է եղել ելույթներին.«Հիմնականում ակտիվ է, միայն Հայաստանից դուրս մեզ հետ չի լինում։ Կազմակերպչական հարցերում օգնում է, նաեւ հասկանում է երաժշտությունից, մասնագիտական խորհուրդներ տալիս է»,-ասել է թառահարը:

Միքայել Ոսկանյանը՝ կնոջ հետ


Հայկական մեղեդիներն իր խմբի երաժիշտների հետ Հայաստանում ու արտերկրում ներկայացնող Միքայելը պարբերաբար նվագում է Արամ MP3-ի համերգներին, համագործակցում է այլազգի դիջեյների ու երաժիշտների հետ.«Օրինակ՝ վերջերս Երեւանում նվագեցի ֆրանսիացի երգեհոնահար Ալեքսիս Փոլի հետ. ժամանակակից էֆեկտներով հետաքրքիր ելույթ էր»։

Այս Ամանորին «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» ու «Jazzel» խմբերը ներկայացրին «Տոնածառ ջան» հայտնի երգի իրենց տարբերակը։ Պարզվում է՝ գաղափարը դեռեւս մեկ տարի առաջ է եղել.«Միայն վերջերս հասցրինք նկարահանել, ուրախ ենք դրական կարծիքների համար։ Տոներից հետո համերգների քանակը նվազեցրել ենք, բայց աշխատանքը շարունակում ենք»։

Միքայել Ոսկանյանը՝ կնոջ հետ


Միքայելը պատմել է, որ զուգահեռ աշխատում են երկու ձայնասկավառակի ստեղծման վրա.«Առաջինը մեր հեղինակային ստեղծագործություններն են, որը «Հովեր» երգչախմբի հետ ենք անում, իսկ մյուսը հայկական ֆոլկ երգերի մշակումներ են մեր մեկնաբանությամբ։ «Հովեր» երգչախմբի հետ նաեւ պլանավորում ենք մեծ համերգ Երեւանում»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին