×


Ասմունքող Լիանա Զուրաբյանի որդու՝ դհոլ-զուռնայով, կառքով, շամպայնով 1-ամյակը :)

Նախորդ օգոստոսին պատմել ենք, որ ծնվել է ասմունքող Լիանա Զուրաբյանի առաջնեկը: Փոքրիկ Լեւոն-Արշակի մեկամյակը մայրն ու հարազատները տոնի են վերածել՝  օրվա լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

Ասմունքող Լիանա Զուրաբյանի որդու մեկամյակին


«Մայրիկն իր որդու ծննդյան տոնը սկսեց բակից՝ դհոլ-զուռնայով, այնուհետեւ Լեւոնը ստացավ Տեր հոր օրհնությունը Սուրբ Սարգիս եկեղեցում: Մայր ու որդի աղոթք արեցին՝ Աստծուն շնորհակալություն հայտնելով»,-պատմել է Լիանայի քույրը՝ ասմունքող Նարինե Զուրաբյանը:

Ասմունքող Լիանա Զուրաբյանի որդու մեկամյակին


Տարեդարձը շարունակվել է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում, որտեղ ծնվել է Լեւոնը.«Այնտեղ նույնպես երախտիքի խոսքեր հայտնեցին բժիշկներին, ծաղիկներ, տորթ, շամպայն, որից հետո մինչ ուշ երեկո հանդիսությունների սրահում հարազատների եւ ընկերների հետ տոնեցինք»,-պատմել է մորաքույրը:

Ասմունքող Լիանա Զուրաբյանի որդու մեկամյակին


Նարինեն չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլորին՝ բարի եւ լավ խոսքերի համար.«Սրտանց միանում եմ բոլոր շնորհավորանքներին: Ամեն տարի թող նորանան Լիանա մայրիկի մտահղացումները, եւ նա իր սիրելի որդու հետ ապրի երջանիկ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարինե Զուրաբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW